Logo

«Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

20:56 / 14.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց կոլումբացի վինգեր Խոսե Կարաբալյոն, 39-րդ րոպեին նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 2-0, իսկ մրցավարի ավելացրած երրորդ րոպեին բանակայինների պաշտպան Մարկ Ավետիսյանը գրավեց սեփական դարպասը։

«Փյունիկը» վաստակեց 76 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Նոան» ունի 74, իսկ երրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան»` 71 միավոր։ Այս թիմերը մեկ հանդիպում պակաս են անցկացրել և մայիսի 16-ին մրցելու են միմյանց դեմ։ ԲԿՄԱ-ն հավաքել է 26 միավոր և վերջին` 10-րդ տեղում է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

ԲԿՄԱ - «Փյունիկ»` 0-3

Խոսե Կարաբալյո, 11, Յուսուֆ Օտուբանջո, 39 (11մ), Մարկ Ավետիսյան, 90+3 (ինքնագոլ)

Կնախանձեր նույնիսկ Անգլիայի Պրեմիեր լիգան․ Ո՞վ կդառնա չեմպիոն եռակողմ կռվում