Logo

«Ռեալն» արտագնա հաղթանակ տարավ և 11 միավորով է գերազանցում «Բարսելոնային»

22:20 / 13.04.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Մալյորկային» և հաղթանակի հասավ 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 48-րդ րոպեին խփեց «Արքայական ակումբի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 78 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Մալյորկան» 31 միավորով 15-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 31-րդ տուր

«Մալյորկա» - «Ռեալ»՝ 0-1

Օրելյեն Չուամենի, 48