Logo

«Ռեալը» շանս չտվեց «Ժիրոնային» և միավորների տարբերությունը հասցրեց 5-ի

23:26 / 10.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 24-րդ տուրում ընդունեց կատալոնական «Ժիրոնային» և հաղթեց 4-0 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում դուբլ գրանցեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, մեկական գոլ էլ խփեցին բրազիլացի հարձակվողներ Վինիսիուսն ու Ռոդրիգոն:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 61 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, մադրիդյան գրանդը 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնային»:

Լա լիգա, 24-րդ տուր

«Ռեալ» - «Ժիրոնա»՝ 4-0 

Վինիսիուս, 6, Ջուդ Բելինգեմ, 35, 54, Ռոդրիգո, 61