Logo

«Ռեալը» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» և 14 միավորով առաջ պոկվեց «Բարսելոնայից»

00:58 / 27.04.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի մեկնարկային խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց բասկյան «Ռեալ Սոսյեդադին»: Խաղի միակ գոլը 29-րդ րոպեին խփեց եզրային հարձակվող Արդա Գյուլերը:

«Ռեալ Սոսյեդադի» կազմում 67-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 24-րդ հանդիպումն անցկացրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 14 միավորով (84 միավոր) առաջ պոկվեց երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնայից» (70 միավոր), որն այս տուրի հանդիպումը դեռ պետք է անցկացնի: «Ռեալ Սոսյեդադը» 51 միավորով մնաց 6-րդ տեղում:

Իսպանիայի Լա լիգա, 33-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 0-1

Արդա Գյուլեր, 29