Logo

ՌՊԼ․ Սպերցյանը և Թիկնիզյանը հավակնում են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

18:53 / 02.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի երկու ներկայացուցիչ հավակնում է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկվել են հավակնորդների ցուցակում, որտեղ կա 32 ֆուտբոլիստ, հաղորդում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը։

Մայիսի 2-13-ը կանցկացվի քվեարկություն երկրպագուների շրջանում, իսկ 15-24-ին լավագույններին կընտրեն փորձագետները։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը 25 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 7 ասիստ, իսկ 24-ամյա Նաիր Թիկնիզյանը մասնակցել է 20 հանդիպման, դարձել 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Անցյալ մրցաշրջանում Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին վինգեր Մալկոմը, որն այժմ խաղում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջատար «Ալ Հիլալի» կազմում։

Ֆոտո` ՀՖՖ