Logo

Սելարայանը՝ գոլի հեղինակ. «Ալ Ֆաթեհը» պարտվեց առաջատարին

21:21 / 26.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը 6-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում:

Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց առաջատար «Ալ Հիլյալին», 57-րդ րոպեին Սելարայանը կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Քրիստիան Տելյոյի փոխանցումից հետո գրավել է տանտերերի դարպասը՝ բացելով հաշիվը:

«Ալ Ֆաթեհը» 29 հանդիպումից հետո 40 միավորով 7-րդն է, Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմն էլ 28 խաղից հետո 80 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ալ Նասրին»:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 29-րդ տուր

«Ալ Հիլյալ» - «Ալ Ֆաթեհ»՝ 3-1

Միչել, 58, Ռուբեն Նևեշ, 74 (11մ), Ալի Ալբուլայհի, 90+15 - Լուկաս Սելարայան, 57