Logo

Ստամբուլ. Հայ ըմբիշների առաջին մրցակիցները վարկանիշային մրցաշարում

01:39 / 09.05.2024Ըմբշամարտ
null

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) հրապարակվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարի վիճակահանության արդյունքները։

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչները նույնպես իմացել են առաջին մրցակիցներին.

Հունահռոմեական ոճ

Գևորգ Ղարիբյան (60 կգ) – Ալեքսիս Ռոդրիգես (Մեքսիկա)/Կիմ Դահյուն (Հարավային Կորեա), 1/8 եզրափակիչ
• Գևորգ Թադևոսյան (87 կգ) – Միրկո Մինգուցի (Իտալիա), որակավորման փուլ
• Դավիթ Օվասապյան (130 կգ) – Մոյզես Պերես (Վենեսուելա)/Մանտաս Կնիստաուտաս (Լիտվա), 1/8 եզրափակիչ

Ազատ ոճ

• Հրայր Ալիխանյան (74 կգ) – Շամիլ Ուստաև (Գերմանիա), որակավորման փուլ
• Մուշեղ Մկրտչյան (86 կգ) – Կիմ Հվանուկ (Հարավային Կորեա), 1/16 եզրափակիչ
• Սերգեյ Սարգսյան (97 կգ) – Ավուսայման Խաբիլա (Չինաստան), որակավորման փուլ
• Լյովա Գևորգյան (125 կգ) – Գենադի Չուդինովիչ (Գերմանիա), որակավորման փուլ

Ստամբուլի վարկանիշային մրցաշարն ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 93 երկրի ներկայացուցիչներ կպայքարեն օլիմպիական 54 ուղեգրի համար: Մրցաշարն անցկացվելու մայիսի 9-12-ը։ Մայիսի 9-10-ը մրցագորգ դուրս կգան հունահռոմեականները, իսկ մայիսի 11-12-ին` ազատ ոճի ըմբիշները։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):