Logo

Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել ու գլխավորել ռմբարկուների ցուցակը

10:40 / 22.04.2024Ֆուտբոլ
null

Սլովակիայի առաջնության չեմպիոնական փուլի 6-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանն» արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Տրնավայի «Սպարտակի» նկատմամբ։

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Տիգրան Բարսեղյանը, որը 47-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։

Հայ կիսապաշտպանը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում խփել է 11-րդ գոլը և գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։ 11 գոլի հեղինակ են դարձել նաև «Բանսկա Բիստրիցայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Պոլիևկան ու Մարտին Ռիմարենկոն, սակայն Բարսեղյանը մրցակիցներից ավելի շատ գոլային փոխանցում է կատարել։ Հայ ֆուտբոլիստը դարձել է 11 ասիստի հեղինակ։

Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը վաստակել է 70 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սլովանն» արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսը։ «Սպարտակը» 51 միավորով երկրորդ տեղում է։