Logo

UFC․ Արման Ծառուկյանը՝ դասակարգման առաջատար

12:38 / 16.04.2024Խառը մենամարտեր
null

Արման Ծառուկյանը դարձել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար։

UFC-ի թարմացված աղյուսակում հայ մարտիկն առաջադիմել է երեք աստիճան ու բարձրացել առաջին տեղ։

Ծառուկյանից պարտություն կրած բրազիլացի Չարլզ Օլիվեյրան նահանջել է երկրորդ տեղ, ամերիկացի Ջասթին Գեյջին երրորդն է, իսկ Դասթին Պորյեն չորրորդ տեղում։ Լավագույն հնգյակը եզրափակում է լեհ Մատեուշ Գամրոտը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին կայացած UFC 300 մրցաշարում Արման Ծառուկյանը մրցավարների որոշմամբ հաղթել էր Չարլզ Օլիվեյրային: Սպասվում է, որ հայ մարտիկը հաջորդ մենամարտը կանցկացնի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ։

2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն: