Logo

UFC․ Արման Ծառուկյանը հաղթեց Չարլզ Օլիվեյրային

09:35 / 14.04.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում ուժերը չափել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ ու մենամարտն ավարտել հաղթանակով։

27-ամյա հայ մարտիկը հաղթել է մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։ Անցկացվել են բոլոր՝ 3 ռաունդները։

Հայաստանի ներկայացուցիչն օկտագոն է դուրս եկել հայկական երաժշտության ներքո։ Հաղթանակից հետո նա խնդրել է ռևանշ մենամարտի հնարավորություն տալ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։

Հիշեցնենք, որ 2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն 34-ամյա Չարլզ Օլիվեյրան անցկացրած 44 մենամարտերից 34-ում հաղթել է և կրեց 10-րդ պարտությունը:

Արման Ծառուկյանը մենամարտի համար կստանա 164 հազար դոլար, իսկ Օլիվեյրայի հոնորարը կկազմի 779 հազար։