Logo

Վահագն Դավթյանը հաղթեց աշխարհի գավաթում և նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

20:33 / 19.04.2024Մարմնամարզություն
null

Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը դարձավ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող և նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Դավթյանն օղակների վարժության եզրափակիչում վաստակեց 14,833 միավոր և դարձավ ոսկե մեդալակիր: Նույն վարժությունում 14, 466 միավորով 5-րդ տեղը գրավեց Արթուր Ավետիսյանը:

Հարություն Մերդինյանն էլ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ թափերի վարժությունում 14,733 միավորով գրավեց 6-րդ տեղը:

Հիշեցնենք, որ մինչև այս մարմնամարզիկներից Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել միայն Արթուր Դավթյանը: Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: