Logo

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը՝ Ստամբուլի վարկանիշային մրցաշարում

21:49 / 29.04.2024Ըմբշամարտ
null

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին:

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ), Լյովա Գևորգյանը (125 կգ), հունահռոմեականներից օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարում կխաղարկվեն Օլիմպիական խաղերի 54 ուղեգրեր: Մրցաշարը կանցկացվի մայիսի 9-12-ը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից մինչև այժմ Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):