Ունիկալ մրցաշար է, թեպետ դեռ չի սկսվել․ ԵՎՐՈ-2020-ը «կորցրեց» սիմվոլիզմը, բայց հաղթեց մարտահրավերներին - VNews
Բաժիններ

Ունիկալ մրցաշար է, թեպետ դեռ չի սկսվել․ ԵՎՐՈ-2020-ը «կորցրեց» սիմվոլիզմը, բայց հաղթեց մարտահրավերներին

B9722954781Z.1 20200317133045 000GTEFO6BKA.2 0 - Ունիկալ մրցաշար է, թեպետ դեռ չի սկսվել․ ԵՎՐՈ-2020-ը «կորցրեց» սիմվոլիզմը, բայց հաղթեց մարտահրավերներին

ԵՎՐՈ-2020-ը պատմության մեջ մնալու է որպես ֆուտբոլային եզակի մրցաշար։ Անկախ արդյունքից ու ապագա չեմպիոնից այս մրցաշարն այնքան փորձությունների միջով է անցել, որ հիշվելու է միշտ։ Ի սկզբանե, երբ դեռ չկար կորոնավիրուսը, ԵՎՐՈ-ն նախատեսվում էր անցկացնել մի ֆանտաստիկ ձևաչափով։ Եվրոպայի առաջնության ստեղծման 60-ամյակի տարում մրցաշարն ամբողջ Եվրոպայում անցկացնելը խելահեղ գաղափար էր, որն առաջին հայացքից բարդ էր թվում, բայց առավել քան գեղեցիկ ու ժամանացային ժամանակակից աշխարհում։

Բայց արի ու տես, որ կորոնավիրուսը խառնեց ամեն ինչ։ Եվրոպայի առաջնության ստեղծման պահից արդեն 61 տարի է անցել։ Այնպես որ հոբելյանական 60-րդ տարում մրցաշարն անցկացնել ՈւԵՖԱ-ն չկարողացավ։ Փոխարենը ֆուտբոլային գերատեսչությունն արեց ու անում է ամեն բան ԵՎՐՈ-ն ամբողջ Եվրոպայով անցկացնելու պլանն իրագործելու համար։ Մեկ տարվա ընթացքում բավականին շատ բան է փոխվել։ Նախ տրիբունաները կիսադատարկ են լինելու, կամ այս դեպքում գուցե կարելի է ասել կիսով չափ լեցուն։ Կան մի շարք փոփոխություններ՝ անցկացման վայրերից մինչև խաղային օրենքներ։ Ու չնայած մեկ տարվա հետաձգմանն ու տարատեսակ խնդիրներին՝ այս ԵՎՐՈ-ն արդեն ունիկալ է և ունիկալ է լինելու մի շարք պատճառներով։ VNews-ը ներկայացնում է դրանք։

(Չ)աշխատած խորհրդանշականություն

2012 թվականին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց ԵՎՐՈ-2020-ի՝ Եվրոպայի 12 քաղաքներում անցկացնելու գաղափարի մասին։ Այսպես եվրոպական ֆուտբոլային ընտանիքը նշելու էր մրցաշարի 60-ամյակը։ Պլատինիի խոսքով՝ սա «ռոմանտիկ նախագիծ» էր։ Ընտրվեցին հյուրընկալ 12 երկրներ ու 12 քաղաքներ։ Մրցաշարն անցկացվելու էր 12 ստադիոններում։ Առաջնությունը սկսվելու էր 2020 թվականի հունիսի 12-ին և ավարտվելու էր հուլիսի 12-ին։ 12 թվի ընտրությունը պատահական չէր։ Ֆուտբոլասերները գիտեն, որ իրենք թիմի «տասներկուերորդ» խաղացողն են։ Սա յուրօրինակ «մեսիջ» էր երկրպագուներին, որ հենց նրանք են այս խաղի գլխավոր դեմքերը։ Սակայն համավարակի պատճառով խորհրդանշական այս քայլը չաշխատեց։

2565916 w1 960x540 - Ունիկալ մրցաշար է, թեպետ դեռ չի սկսվել․ ԵՎՐՈ-2020-ը «կորցրեց» սիմվոլիզմը, բայց հաղթեց մարտահրավերներին

Մեկ տարվա հետաձգումը շատ բան փոխեց։ Նախ 12 քաղաքներից մեկն առհասարակ դուրս եկավ հյուրընկալողների ցանկից։ Այդ քաղաքը՝ Դուբլինն էր։ ՈւԵՖԱ-ն մեծ ծավալի աշխատանք կատարեց, որպեսզի բոլոր խաղերում լինեն թեկուզ քիչ թվով երկրպագուներ։ Դուբլինում առկա համաճարակային իրավիճակը դա անել թույլ չէր տալիս։ Ցանկից դուրս եկավ նաև Բիլբաոն։ Այն փոխարինվեց Իսպանիայի մեկ այլ քաղաքով՝ Սևիլիայով։ Այնպես որ, Իսպանիան հյուրընկալ երկրի կարգավիճակը չկորցրեց։ Սակայն հիմա ունենք իրավիճակ, երբ առաջնությունն ընդունելու են ոչ թե 12, այլ 11 երկրների 11 քաղաքներ։ Առաջնությունը սկսվելու է ոչ թե հունիսի 12-ին, այլ հունիսի 11-ին։ Ավարտվելու է ոչ թե հուլիսի 12-ին, այլ հուլիսի 11-ին։ Առաջին հայացքից ՈւԵՖԱ-ի սիմվոլիզմը չաշխատեց, սակայն 11-ն էլ պակաս ֆուտբոլային թիվ չէ։

Մեր ընտրանին

Փոփոխություններ

ՈւԵՖԱ-ն ստիպված եղավ անցկացման կարգում մի շարք փոփոխություններ կատարել։ Ինչպես ակումբային ֆուտբոլում, այնպես էլ այստեղ մեկ հանդիպման ընթացքում կթույլատրվի կատարել ոչ թե երեք, այլ հինգ փոխարինում։ Եթե հանդիպումը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ, մարզիչները կունենան ևս մեկ փոխարինում կատարելու հնարավորություն։ ՈւԵՖԱ-ն մինչև հայտացուցակների հրապարակումը նոր որոշում կայացրեց՝ թույլատրելով թիմերի մարզիչներին հայտացուցակում նախկին 23-ի փոխարեն ներառել 26 խաղացողների։ Եթե լինեն կորոնավիրուսի դրական դեպքեր, մարզիչը ընտրության խնդիր չի ունենա, քանի որ հայտացուցակը սովորականից երկար է։

Այս որոշումը կայացնելու գործում հաշվի են առել նաև երկար ու խիտ մրցաշրջանը, որից հետո հավանական են նաև վնասվածքները։ Այդպիսի դեպքեր ևս եղան։ Օրինակ՝ Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ազդրի վնասվածք ստացավ։ Նա չի մասնակցելու ԵՎՐՈ-ին։ Գարեթ Սաութգեյթը «Լիվերպուլի» պաշտպանի փոխարեն հավաքական հրավիրեց Բեն Ուայթին։ Սակայն ունենք նաև հակառակ իրավիճակը․ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը Դոնի Վան դե Բեկի վնասվածքից հետո որոշել է նոր ֆուտբոլիստի չկանչել։ Նրա ենթակայության տակ գտնվող խաղացողները բավարար են։

UEFA EURO 2020 on Twitter: "🇳🇱 Amsterdam welcomes the EURO trophy 🏆 #EUROTrophyTour #EURO2020… "

Փոփոխությունների մի զգալի մասն առնչվում է երկրպագուներին։ ՈւԵՖԱ-ում դեռևս հստակ որոշում չկա կապված երկրպագուների վերջնական թվի հետ։ Այս պահին փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ երկրներում ու ընդունող քաղաքներում ամեն պահի կարող է համաճարակային իրավիճակը բարդանալ։ Սակայն ՈւԵՖԱ-ն հաշվի է առել բոլոր ռիսկերն ու կանի ամեն բան անախորժություններից խուսափելու համար։ Ֆուտբոլային գերատեսչության գլխավոր միտքը հետևյալն է․ ԵՎՐՈ-ում չպետք է լինեն խաղեր, որոնք անցկացվեն առանց հանդիսականների։ Նախատեսվում է երկրպագուների 22-ից 50 տոկոս ներկայություն կախված հանդիպման անցկացման վայրից։

ԵՎՐՈ-ի գլխավոր փոփոխություններից մեկը հաստատվեց մրցաշարի մեկնարկից օրեր առաջ։ ՈւԵՖԱ-ն հայտարարեց ձեռքով խաղի օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Եթե հարձակվող թիմի խաղացողը ոչ միտումնավոր խաղացել է ձեռքով, խաղի կանոնների խախտում չի արձանագրվելու ու գրոհը կարող է շարունակվել։ Օրենքի փոփոխության մասին խոսեց նաև ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ, իտալացի նախկին մրցավար Ռոբերտո Ռոզետին։ Նա գտնում է, որ այս փոփոխությամբ նրանք ավելի են մոտենում ֆուտբոլի ոգուն՝ խաղացողներին տալով ազատություն։ Այնպես որ, լավ ֆիքսե՛ք այս օրենքը, այն ձեզ կարող է պետք գալ հանդիպումները դիտելու ընթացքում։

Ինչ կարող է լինել ԵՎՐՈ-ում

ԵՎՐՈ-2020-ը մինչև սկսվելն արդեն մեծ իրարանցում է առաջացրել ու ինչպես նշեցինք, ինչ էլ լինի մրցաշարի ընթացքում, այն պատմության մեջ հիշվելու է յուրօրինակ կերպով։ Այս առաջնությունում բազմաթիվ պատմական ցուցանիշներ կարող են գրանցվել։ Նախ սկսենք գլխավոր ֆավորիտից՝ Ֆրանսիայի հավաքականից։ Եթե «եռագույնները» հաղթեն մրցաշարում, պատմության մեջ երկրորդ անգամ կգրանցեն բացառիկ մի ցուցանիշ՝ դառնալով թիմ, որը կրում է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը միաժամանակ։ Նախկինում դա հաջողվել է Արևմտյան Գերմանիային (ԵՎՐՈ-1972, ԱԱ-1974), Ֆրանսիային (ԱԱ-1998, ԵՎՐՈ-2000) և Իսպանիային (ԵՎՐՈ-2008, ԱԱ-2010, ԵՎՐՈ-2012)։ Ֆրանսիայի հաղթանակի դեպքում ևս մեկ ապշեցուցիչ ցուցանիշ կարող է գրանցվել։ Եթե Ֆրանսիան հաղթի ԵՎՐՈ-ում, Դիդիե Դեշամը կդառնա առաջին մարդը, որը հաղթել է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում թե՛ որպես խաղացող, թե՛ որպես մարզիչ։ Ի դեպ, Դեշամը միակ մարզիչն է այս մրցաշարում, որը հաղթել է Եվրոպայի առաջնությունը՝ որպես խաղացող։ Այդ ցուցանիշով կարող էր հպարտանալ նաև Ռոնալդ Կումանը, սակայն նա այլևս չի գլխավորում Նիդերլանդների հավաքականում։

gettyimages 1233235364 1024x1024 1 960x640 - Ունիկալ մրցաշար է, թեպետ դեռ չի սկսվել․ ԵՎՐՈ-2020-ը «կորցրեց» սիմվոլիզմը, բայց հաղթեց մարտահրավերներին

Եվրոպայի առաջնությունում հանդիպումների քանակով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Նա նաև մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուի կոչումը կիսում է Միշել Պլատինիի հետ խփած 9 գոլով։ Ռոնալդուին մեկ գոլ է հարկավոր ԵՎՐՈ-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուն դառնալու համար։ Սակայն նույնիսկ այդ գոլից հետո պետք չէ հանգստանալ։ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն էլ 6 գոլ ունի խփած Եվրոպայի առաջնություններում ու գուցե մարտահրավեր նետի։ Առաջին հայացքից թվում է՝ Գրիզմանը այն խաղացողը չէ, որն այդքան արդյունավետ կարող է լինել։ Սակայն մի՛ շտապեք հանել նրան ցուցակներից։ Գրիզմանը եվրոպացի ֆուտբոլիստների շրջանում ամենաարդյունավետն է նախորդ երկու խոշոր մրցաշարերում՝ աշխարհի առաջնությունում ու ԵՎՐՈ-ում։ Նա ուղիղ մասնակցություն է ունեցել Ֆրանսիայի 14 գոլերում (10 գոլ և 4 գոլային փոխանցում)։

Առաջին անգամ պատմության մեջ

Premier League unveil how VAR will be functioning next term - Tribuna.com

ԵՎՐՈ-2020-ը առաջինն է պատմության մեջ մի քանի ցուցանիշներով․

  • Սա առաջին ԵՎՐՈ-ն է, որն անցկացվում է նախորդ ԵՎՐՈ-ից 5 տարի անց։ Նախորդ բոլոր դեպքերում մրցաշարն անցկացվել է նախորդից 4 տարի անց:
  • Սա առաջին ԵՎՐՈ-ն է, որն անցկացվելու է երկուսից ավելի երկրում։ Վերջին անգամ երկու երկրում մրցաշարն անցկացվել է 2012 թվականին։ Այդ ժամանակ ԵՎՐՈ-ն ընդունում էին Ուկրաինան ու Լեհաստանը:
  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատմության մեջ սա առաջին մրցաշարն է, որտեղ կիրառվելու է տեսակրկնապատկերների համակարգը՝ VAR-ը:
  • Սանկտ-Պետերբուրգը առաջին քաղաքն է, որը ֆուտբոլային երկու խոշոր մրցաշարերի անընդմեջ հանդիպումներ է ընդունելու։ 2018 թվականին այնտեղ կայացել է աշխարհի առաջնությունը:
  • Ֆինլանդիայի հավաքականի ու Հյուսիսային Մակեդոնիայի համար սա առաջին մասնակցությունն է Եվրոպայի առաջնությանը։ Մյուս 22 հավաքականները նախկինում արդեն մասնակցել են ԵՎՐՈ-ին։
  • Առաջին անգամ Եվրոպայի առաջնության պատմության մեջ մրցաշարը սկսվելու է ուրբաթ օրը։ Բացման խաղում հանդիպելու են Իտալիան ու Թուրքիան։

ԵՎՐՈ-2020-ը բազմաթիվ փորձությունների ու դժվարությունների միջով է անցել ու հիմա վերջապես հասել է այն պահը, երբ հանդիպի երկրպագուներին։ Մեզ ֆանտաստիկ մրցաշար է սպասվում։

«Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)