fbpx

«Յունիոր Սևանը» զգալի փոփոխությունների է ենթարկվել

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Յունիոր Սևան» ակումբը պաշտոնապես հայտարարել է ակումբում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Ակումբի Facebook-ի պաշտոնականէջը գրում է․

«Հարգելի ֆուտբոլասերներ, ձմեռային դադարից հետո՝ հունվարի 20-ից սկսել ենք մեր մարզումները և նախապատրաստությունը առաջնության 2-րդ հատվածին: Թիմը ամենօրյա ռեժիմով մարզվում է Ձորաղբյուրի մարզահամալիրում:

«Յունիոր Սևանում» այս ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։

Դադարեցվել է համագործակցությունը ռուսական «Լիգա սպոտա» ընկերության հետ, որին պատկանում է «Յունիոր» միջազգային ֆուտբոլային դպրոցների ցանցը: Համագործակցության դադարեցումը պայմանավորված է ռուսական ընկերության գործունեության վեկտորի փոփոխությամբ, որի արդյունքում «Յունիոր» միջազգային ֆուտբոլային դպրոցների ցանցը միավորվել է Մոսկվայի «Սպարտակի» հետ:

Սակայն չնայած առաջացած դժվարություններին ակումբը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Փոփոխության արդյունքում դադարեցվել է համագործակծությունը նաև թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Գերասիմեցի և դարպասապահների մարզիչ Եվգենի Կրանատովի հետ։

Ակումբը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակումբի ստեղծման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար և մաղթել հետագա հաջողություններ:

Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ղուլինյանը: Շուտով կհայտնենք, թե ովքեր են համալրելու մեր մարզչական շտաբը:

Փոխադարձ համաձայնությամբ խզվել են նաև պայմանագրերը խաղացողներ Յարոսլավ Շատալինի, Իգոր Չեմինովայի, Միխայիլ Գուբանովի, Եգոր Սիսուեվի, Նիկիտա Շումեյկոյի, Վահագն Գրիգորյանի և Ռոբերտ Սանամյանի հետ: Ակումբը նրանց նույնեպս շնորհակալություն է հայտնում և մաղթում հետագա հաջողություններ։

Այժմ թիմում մոտ 20 ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում և շուտով կհայտնենք, թե ում հետ են կնքվելու պայմանագրեր:

Փետրվարի 14-ին Ձորաղբյուրի մարզաբազայում տեղի ունեցավ նաև այս տարվա մեր առաջին ընեկրական հանդիպումը «Արարատ-2» թիմի հետ ,որն ավարտվեց 3-0 հօգուտ «Յունյոր Սևանի»։ Մեր թիմից աչքի ընկան Արեգ Ազատյանը, Արամ Հովսեփյանը, ևս մեկ գնդակ արարատցիները ուղարկեցին սեփական դարպասը:

Հավելենք, որ առաջին խմբի առաջնությունը կվերսկսվի մարտի 4-ին։ Այդ օրը մեր թիմը Ձորաղբյուրի մարզահամալիրում կընդունի «Փյունիկ-2»-ին»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հակոբ Ֆահրադյան. «Արագածի» ծրագրերը երկարաժամկետ են»

ՀՖՖ մրցանակաբաշխություն 2019. «Լեոն», «Յունիոր Սևանն» ու «Արարատ-Արմենիան» ստացան չեմպիոնական գավաթները (տեսանյութ)

Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

«Յունիոր Սևանը»՝ Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն

Բարձրագույն խմբի առաջիկա մրցաշրջանում վերջին տեղ գրաված թիմը կարող է իջնել Առաջին խումբ

«Յունիոր Սևանը» նոր գլխավոր մարզիչ ունի

Անգլիացի ներդրողը Դիլիջանում հիմնել է ֆուտբոլային ակումբ, որը մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը

Առաջատարներից մեկը պարտվեց, մյուսը՝ ոչ-ոքի խաղաց․ Առաջին խմբի 22-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Երևանի» ցնցող «քամբեքը», «Յունիոր Սևանի» հերթական հաղթանակը․ Առաջին խմբի 19-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Առաջին խմբի «Էլ Կլասիկոն», 6 գոլ՝ 1 ֆուտբոլիստի կատարմամբ․ Առաջին խմբի 18-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Յունիոր Սևանը» պահպանում է «Երևանից» ունեցած 10 միավորի առավելությունը․ Առաջին խմբի 17-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Երևանի» ֆուտբոլիստի շքեղ գոլը, «Յունիոր Սևանի» ջախջախիչ հաղթանակը․ Առաջին խմբի 15-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

7 միավորի առավելություն․ «Յունիոր Սևանի» և «Երևանի» մրցավազքը չեմպիոնության համար շարունակվում է (տեսանյութ)

«Բանանց-3»-ի գեղեցկագույն թիմային գոլը․ Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Հայաստանի գավաթ, «Փյունիկ» – «Լոռի»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները

Աբրահամ Խաշմանյանը վերացրեց «Արարատի» վրա եղած 9-ամյա «անեծքը»