fbpx
Բաժիններ

Ունիվերսիադա. Անաստասիա Գալուստյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը նվաճել է Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի եզրափակիչի ուղեգիր:

Կանանց մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 64.15 միավորով գրավել է 5-րդ տեղը եւ հնարավորություն ստացել մարտի 9-ին հանդես գալ ազատ ծրագրով: Որակավորման փուլը հաղթահարել են 24 մարզուհիներ: Կարճ ծրագրին մասնակցել են 35 գեղասահորդներ:

Նախօրեին Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում:

Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Դահուկորդ Միքայել Միքայելյանն արդեն ավարտել է ելույթը, իսկ լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը մարտի 8-ին հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը 2:10.66 արդյունքով գրավել է 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ԱԱ. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 31-րդն է

Աշխարհի առաջնություն. Անաստասիա Գալուստյանը չանցավ եզրափակիչ

Հայ գեղասահորդները մեկնել են աշխարհի առաջնության

Ունիվերսիադա. Անաստասիա Գալուստյանը գրավեց 8-րդ տեղը

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Գեղասահքի ԵԱ․ Անաստասիա Գալուստյանի ելույթն ազատ ծրագրում (տեսանյութ)

Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ անցնել եզրափակիչ

Անաստասիա Գալուստյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Անաստասիա Գալուստյանը այսօր ելույթ կունենա Եվրոպայի առաջնությունում

Անաստասիա Գալուստյան. «Ամեն ինչ անելու իմ կարողությունները ցուցադրելու համար»

Թինա Կարապետյանի և Սիմոն Սենեկալի գեղեցիկ ելույթը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Դուք արդեն հասցրե՞լ եք մասնակցել «Տարվա լավագույն մարզիկների» քվեարկությանը

Ֆուտբոլն անտեսված չէ. 2017թ. լավագույն մարզիկի կոչման 25 հավակնորդները

Հայ գեղասահորդները պահպանում են Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունը

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (մարտի 28 – ապրիլի 3)