-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոն հայտարարել է թիմից հեռանալու մասին:
«Դժվար է գիտակցելը, որ երազանքը մոտենում է ավարտին: Բայց ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ օգնեց ինձ իրականացնել ամբողջ կյանքիս երազանքը և կրել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը, ներկայացնել այս մեծագույն ակումբը: Դա պատիվ էր, որը ես միշտ կգնահատեմ և ինչի համար շնորհակալ կլինեմ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչին իմ հանդեպ վստահության համար, հատկապես այն պահերին, երբ շատերն ինձ չէին հավատում: Չեմ կարող երախտագիտությունս չհայտնել նաև թիմակիցներիս, որոնց շատ կկարոտեմ: Այստեղ շատ ուրախ մթնոլորտ էր, միշտ անհամբերությամբ եմ սպասել ձեզ հետ մարզվելու և բոլորիդ հետ ժամանակ անցկացնելու հնարավորությանը: Աղոթում եմ, որ այս տարի դառնանք Անգլիայի չեմպիոն և նվաճենք երկրի գավաթը։
Շնորհակալություն աշխարհի լավագույն երկրպագուներին, մենք այս ընթացքում կարոտում էինք ձեզ, բայց նաև լսում էինք: Չենք համբերում, թե երբ եք վերադառնալու ստադիոններ: Հավերժ կմնամ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու: Մեկ անգամ «կարմիր»՝ հավերժ «կարմիր»»,- գրել է նիգերիացին իր ինստագրամյան էջում:
Посмотреть эту публикацию в Instagram
31-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են չինական «Շանհայ Շենհուային»: Հարձակվողի վարձակալական պայմանագիրն անգլիական ակումբի հետ կլրանա հունվարի 31-ին:
Իգալոն Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է ընդամենը 1 խաղ՝ փոխարինման մտնելով 2-րդ տուրում «Քրիստալ Փելասի» դեմ կայացած հանդիպման (1-3) վերջնամասում: Նախորդ մրցաշրջանում 3 գոլ է խփել Անգլիայի գավաթի խաղարկությունում, 2 անգամ էլ հաջողության է հասել Եվրոպա լիգայի մրցաշարում:
Իգալո․ «Փոքր տարիքում ճաշից գումար էի խնայում՝ «Յունայթեդի» խաղերը դիտելու համար»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո