Ուր է Բաստիան Շվայնշտայգերը. ինչով է զբաղվում գերմանական ֆուտբոլի լեգենդը - VNews
Բաժիններ

Ուր է Բաստիան Շվայնշտայգերը. ինչով է զբաղվում գերմանական ֆուտբոլի լեգենդը

Եթե գերմանական ֆուտբոլը 21-րդ դարի լեգենդների ցանկ կազմեր, ապա Բաստիան Շվայնշտայգերը պատվավոր հորիզոնականում կլիներ: Անվանի կիսապաշտպանը 2002/03 մրցաշրջանում իր նորամուտը նշեց «Բավարիայում», որի կազմում ուղիղ 500 հանդիպում անցկացրեց, 8 անգամ նվաճեց Բունդեսլիգան, դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ 2015/16 մրցաշրջանում տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: 2013-ին Շվայնին ճանաչվեց գերմանացի լավագույն ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդում» հիասթափեցնող ու վնասվածքներով լի ճանապարհորդությունից հետո Բաստիանը ուժերը փորձեց արդեն ՄԼՍ-ում՝ «Չիկագո Ֆայրում», իսկ 2019-ի հոկտեմբերի 8-ին թվիթերում հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Խաղակոշիկները մեխից կախելուց 3 օր անց՝ հոկտեմբերի 11-ին արդեն նախկին ֆուտբոլիստը հայտարարեց մարզական մեկնաբանի կարիերա սկսելու մասին, ինչպես նաև՝ որ աշխատանքի է անցնելու գերմանական ARD հեռուստաընկերությունում՝ մեկնաբանել է ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականի հանդիպումները, սակայն կորոնավիրուսի պատճառով ԵՎՐՈՆ հետաձգվեց: Այժմ Շվայնին, որը 3 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնության, որից մեկում էլ դարձել չեմպիոն, պետք է մեկնաբանի ԱԱ ընտրական փուլի խաղերը: Շվայնշտայգերը հայտարարել է նաև, որ դեռ չի մտածում գլխավոր մարզչի գործունեություն ծավալելու մասին:

Շվայնշտայգերն ամուսնացած է նախկին թենիսիստուհի Աննա Իվանովիչի հետ: Նրանք մեկ որդի ունեն՝ 2-ամյա Լուկան: Բաստիանի կինը՝ Աննան, նույնպես ֆուտբոլի մեծ երկրպագու է ու համակրում է հարազատ Բելգրադ քաղաքի «Պարտիզան» ակումբին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ադամյանը հավանաբար երբեք չի մոռանա այդ օրը»․ «Հոֆենհայմը» վերհիշել է Սարգսի դուբլը «Բավարիայի» դեմ խաղում

Սերժինո Դեստը արձագանքել է «Բավարիայի» հերթական չեմպիոնությանը

«Բավարիան» գերազանցել է «Ռեալի» ռեկորդը

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Բավարիան» չհրաժարվեց հերթական տիտղոսից (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Սևիլիան» առաջ է անցնում հաշվի մեջ «Բավարիայի» դեմ խաղում (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Բավարիա» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր

Հայտնի է՝ ինչու է Բոատենգը մազերը մանուշակագույն ներկել

Ճակատամարտ Դեստի համար «Բավարիայի» ու «Բարսելոնայի» միջև

Իմոբիլե․ «Նա իմ կուռքն է եղել, «Ոսկե գնդակը» նրան կտայի»

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»

Ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղի գնդակը (լուսանկարներ)

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Ռումենիգե. «Նա հեռանալուց հետո գրկեց ինձ ու 5 րոպե արտաստվեց»

«Համբուրգը» չդիմացավ․ «Բավարիան» մեզ ոչնչացնում էր նաև մինչև այն, երբ դա սկսեց «թույն բան» դառնալ»

«Բավարիան» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Շալկեին» (տեսանյութ)