«Ուրարտու» բասկետբոլային ակումբը այսուհետ կկոչվի «Ուրարտու Վիվառո» - VNews
Բաժիններ

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը այսուհետ կկոչվի «Ուրարտու Վիվառո»

Անվանափոխություն Հայաստանի Բասկետբոլի առաջնությունում: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը՝ «Ուրարտուն» այսուհետև կկոչվի «Ուրարտու Վիվառո», այս մասին vivaronews.am-ի հետ զրույցում հաղորդեց ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը։

«Անվանափոխությունը ժամանակի հարց էր։ «Ուրարտուն» և «Վիվառո» ընկերությունները միասին համագործակցում են մրցաշրջանի մեկնարկից և գտնվում են շատ սերտ հարաբերությունների մեջ։ Նպատակ դնելով ավելի խորացնել մեր փոխգործակցությունը՝ երկկողմանի համաձայնությամբ ակումբը վերանվանվեց «Ուրարտու Վիվառո»։

Այս անվանափոխությունը ոչ միայն երկու կողմերի ներկայիս իդեալական հարաբերությունների արդյունքն է։ Մենք միասին նպատակ ենք դրել կատարելու այս տարի մեր առջև դրած խնդիրը՝ հռչակվել Հայաստանի չեմպիոն, ապա նաև հաջորդ մրցաշրջանում ամրապնդել մեր դիրքերը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», – եզրափակեց Կարեն Գիլոյանը։

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Բասկտետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության Ա լիգայի մրցաշարն ավարտեց առաջին տեղով, իսկ փլեյ-օֆֆում պայքարը սկսում է այսօր՝ սեփական հարկի տակ մրցելով «Արցախի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBet Եվրասիական լիգան ավարտվեց թեժ հանդիպումներով, հաղթող դարձավ Տուլայի «Արսենալը» (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա. Եզրափակիչներն ու չեմպիոնության տոնումը իրենց ամբողջ գեղեցկությամբ (ֆոտոշարք)

Վբեթ Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց 3-րդ տեղի համար խաղում (տեսանյութ)

«Ուրարտու Վբեթը»՝ VBet Եվրասիական լիգայի 4-ի եզրափակիչում

VBet Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց «Բորիսֆենին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» վստահ հաղթանակ տոնեց «Էրեբունիի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց «Ուրարտու Վբեթի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Արագած»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վբեթ Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց արտագնա խաղում (տեսանյութ)

ՎԲեթ Եվրասիական լիգա. «Բարսի Ատիրաու» – «Ուրարտու Վբեթ». ուղիղ հեռարձակում

Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» շարունակում է հաղթարշավը (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ – «Ուրարտու Վբեթ» (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթի» հերթական հաղթանակը (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Էրեբունի» (ուղիղ հեռարձակում)