-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է․ «Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով «Փյունիկ» ՖԱ-ի 6 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 4-ին նշանակված 11-րդ մրցափուլի «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է»:
«Փյունիկի» մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ դրական են եղել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի, Էրիկ Ազիզյանի, Ալիկ Առաքելյանի, Արաս Օզբիլիսի, գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների հանձնած կորոնավիրուսի թեստերի պատասխանները: Ակումբի նշված ներկայացուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Երևանյան թիմը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 7 մրցավեճում վաստակել է 6 միավոր ու զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը:
Արտակ Գրիգորյանը դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որ հատեց անցկացրած 400 պաշտոնական խաղի սահմանագիծը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո