«Ուրարտու Վբեթի» բասկետբոլիստը ռեկորդային 81 միավոր է վաստակել ու նվիրել Կոբի Բրայանտի հիշատակին - VNews
Բաժիններ

«Ուրարտու Վբեթի» բասկետբոլիստը ռեկորդային 81 միավոր է վաստակել ու նվիրել Կոբի Բրայանտի հիշատակին

Բասկետբոլի ՎԲեթ Ա-լիգայի շրջանակներում «Ուրարտու Վբեթը» 143։80 հաշվով առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ։ Սակայն, խաղն առանձնացավ այլ հետաքրքիր դրվագով։

«Ուրարտու Վբեթի» ամերիկահայ բասկետբոլիստ Մեթյու Մադոյանը խաղի ընթացքում վաստակեց 81 միավոր՝ սահմանելով Ա-լիգայի պատմության նոր ռեկորդ մեկ խաղում գրանցած միավորների քանակով։ Մինչ այդ ամենաշատ միավորը վաստակել էր Ալբերտ Թադևոսյանը նախորդ մրցաշրջանում։

Մեթյու Մադոյանը 19 հաջող 3-միավորանոց նետում է կատարել, ևս 24 միավոր վաստակել 2-միավորանոց նետումներով։ Փաստացի, Մադոյանը 1 միավոր ավելի է վաստակել, քան մրցակից «Գյումրին» ամբողջ կազմով։

Հայ խաղացողն իր այս տպավորիչ նվաճումը նվիրել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակին։ Վերջինս ևս մեկ խաղում առավելագույնը գրանցել էր 81 միավոր։

«Մենք ուղղակի այսօր առավոտ նետումներ էինք փորձարկել, ու ես չէի վրիպում։ Այո, ապացուցեցի, որ իզուր չէի հաղթել 3-միավորանոցների մրցույթը բոլոր աստղերի երեկոյի ժամանակ։ Մինչ այս իմ լավագույն ցուցանիշը 31 էր, իսկ հիմա՝ 81։ Ուղղակի անհավանական զգացողություններ են։ Սա Կոբիի համար էր»,-խաղից հետո նշեց Մեթյու Մադոյանը։

Նշենք, որ խաղից առաջ 2 թիմերի բասկետբոլիստները 1 րոպե լռությամբ հարգել էին Կոբի Բրայանտի հիշատակը, այնուհետև խաղի մեկնարկին կանգնել էին 24 վայրկյան և 8 վայրկյան՝ կրկին ի հիշատակ լեգենդար բասկետբոլիստի, ով հանդես էր եկել այդ երկու համարներով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBet Եվրասիական լիգան ավարտվեց թեժ հանդիպումներով, հաղթող դարձավ Տուլայի «Արսենալը» (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա. Եզրափակիչներն ու չեմպիոնության տոնումը իրենց ամբողջ գեղեցկությամբ (ֆոտոշարք)

Վբեթ Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց 3-րդ տեղի համար խաղում (տեսանյութ)

«Ուրարտու Վբեթը»՝ VBet Եվրասիական լիգայի 4-ի եզրափակիչում

VBet Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց «Բորիսֆենին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» վստահ հաղթանակ տոնեց «Էրեբունիի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ – «Գյումրի» (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց «Ուրարտու Վբեթի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Արագած»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վբեթ Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց արտագնա խաղում (տեսանյութ)

ՎԲեթ Եվրասիական լիգա. «Բարսի Ատիրաու» – «Ուրարտու Վբեթ». ուղիղ հեռարձակում

Վբեթ Ա- Լիգա․ «Արագածը» հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ

Վբեթ Ա-Լիգա․ «Գյումրին» լարված խաղում հաղթեց «Երևանին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)