«Ուրարտուի» մարզչական շտաբում համալրումներ են եղել - VNews
Բաժիններ

«Ուրարտուի» մարզչական շտաբում համալրումներ են եղել

60cc8d326be9e - «Ուրարտուի» մարզչական շտաբում համալրումներ են եղել

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի։ Մարզիչ-վերլուծաբան Ֆրանսիսկո Կոմպան Բոմբարդոն և ֆիզիոթերապևտ Վաիլ Էլ Գարտիտ Զուագին կաշխատեն ակումբի գլխավոր թիմի հետ՝ հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Ֆրանսիսկո Կոմպան Բոմբարդոն աշխատել է նաև «Լոռի» և «Արարատ-Արմենիա» ակումբներում, իսկ ֆիզիոթերապևտ Վաիլ Էլ Գարտիտ Զուագին աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգում», ինչպես նաև Պորտուգալիայի բասկետբոլի ազգային հավաքականում։

Մասնագետները կիսվել են ակումբից ստացած առաջին տպավորություններով․

«Առաջինը որ միանգամից աչք է գերում ակումբի ենթակառուցվածքներն են, հասկանում ես, որ սա ակումբ է, որն ուզում է զարգանալ։ Իմ աշխատանքի բնույթն այն է, որ ես պետք է օգնեմ գլխավոր մարզչին պատրաստել թիմը տակտիկապես, որպեսզի տղաները խաղան այն ֆուտբոլը, որը ցանկանում ենք։ Նաև զբաղվելու եմ վերլուծությամբ, ուսումնասիրելու եմ ինչպես մեր թիմի խաղն, այնպես էլ մրցակիցներինը։ Վերլուծություններ ենք կատարելու ու հիմնվելով դրանց վրա վարժություններ կատարելու մարզումների ընթացքում, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան ու իրագործեն այն գաղափարները, որոնք ունեն մարզիչները»,-Բոմբարդոյի խոսքն է մեջբերում «Ուրարտուի» կայքը։

«Ես շատ մոտիվացված եմ, որովհետև այս թիմին օգնելու մեծ ցանկություն ունեմ։ Ինձ դուր եկավ այն նախագիծը, որն ունի ակումբը։ Ունենք շատ լավ կոլեկտիվ, որը առաջընթաց գրանցելու մեծ ձգտում ու ցանկություն ունի։ Ինձ դուր եկավ ամեն ինչ։ Նախկինում աշխատել եմ Լիսաբոնի «Սպորտինգում», ինչպես նաև Պորտուգալիայի բասկետբոլի հավաքականում։ Անհատապես աշխատել եմ նաև շատ մարզիկների հետ։ Իմ գործի բնույթը հետևյալն է, որ պետք է աշխատեմ վնասվածք ունեցող ու վերականգնվնող ֆուտբոլիստների հետ։ Եթե ֆուտբոլիստն ունի վնասվածք, ցավ, կամ առողջական ինչ-որ խնդիր նրան անհանգստացնում է, ապա ես պետք է օգնեմ նրան, որպեսզի նա հնարավորինս արագ վերականգնվի ու միանա ընդհանուր խմբին 100 տոկոս առողջ վիճակում»,-Զուագիի խոսքն է մեջբերում «Ուրարտուի» կայքը։

Ակումբը ողջունել ու հաջողություն է մաղթել իսպանացի մասնագետիներին ու շնորհակալություն հայտնել ֆիզիոթերապևտներ Էնրիկե Ֆերնանդես Խիլին ու Լուսիա Լաֆուենտեին ակումբում կատարած աշխատանքի համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Վարդան Արզոյանը տեղափոխվեց «Ուրարտու»

Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինումը դրական դինամիկա ունի

«Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

Չելոյանց. «Ի՞նչ ունի «Արարատ-Արմենիան»՝ ընդամենը մեկ թիմ, ես ստեղծում եմ ակումբ, որը կգործի նաև ինձանից հետո»

Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում»

Ալիյու Իսան նոր թիմ ունի Հայաստանում (լուսանկար)

Ինսայդ. «Ուրարտուի» մարզական տնօրենը հեռացել է ակումբից

Երբ էր «Արարատը» վերջին անգամ եվրոպական ասպարեզում հաղթանակ տոնել

Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ու «Ուրարտուն» լքեցին պայքարը (տեսանյութ)

«Ուրարտու» ՖԱ-ի համար հնարավոր է նոր մարզադաշտ կառուցվի Երևանում

Այլևս երբե՞ք. 5 «հիշարժան» խաղ հայկական թիմերի մասնակցությամբ եվրագավաթներում

Ինսայդ. Իսահ Ալիյուն հնարավոր է տեղափոխվի Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկը

«Արարատի» ֆուտբոլիստը գերազանցեց Մարկոսի ռեկորդը, ինքնագոլը պատմական էր հայկական ֆուտբոլի համար