fbpx
Բաժիններ

«Ուրարտուն» հանդես է եկել հայտարարությամբ` կապված ՀՖՖ առաջիկա ժողովի հետ

«Ուրարտու» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի վերաբերյալ, որի օրակարգում դրված է ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրության հարցը:

«Ուրարտու» ՖԱ-ը հայտնում է իր լիովին աջակցությունը ակումբների պահանջին ու ևս մեկ անգամ ընդգծում ՀՖՖ նիստին մասնակցելու իրավունք ունեցող անդամների ցանկի վերանայման կարևորումը, ներառյալ այն անդամների, որոնք ուղղակիորեն գտվում են կառավարչական կախվածության կամ ազդեցության մեջ ՀՖՖ-ից:

Մեր կարծիքով, ֆուտբոլային պրոֆեսիոնալ կազմի ձևավորումը հնարավոր է միայն օրինական և լեգիտիմ ճանապարհով՝ հիմնված արդարության ու հավասար ընտրական իրավունքի սկզբունքի վրա: Այս ամենից հետևում է, որ ընտրելու իրավունք պետք է ունենան միայն այն անձինք, որոնք ակտիվ ֆուտբոլային գործունեություն են ծավալում, ուստի և պետք է լինեն իրավազոր մասնակցելու ընտրություններին հավասար հիմունքներով: Հետևաբար, մենք կարծում ենք, որ ՀՖՖ կանոնադրական նպատակների իրականացումը հնարավոր է միայն ՀՖՖ անդամների ցուցակների վերանայման ու ՀՖՖ-ում ընտրության իրավունքի վերականգնման շնորհիվ:

Միայն դրանից հետո է հնարավոր ինչպես նախագահի, այնպես էլ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը», – գրված է հայտարարությունում:

«Արարատը», «Շիրակն» ու «Փյունիկը» համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՖՖ առաջիկա ժողովի հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Առաջին խմբի մասնակիցները նույնպես պետք է անցնեն արտոնագրման գործընթաց

Պաշտոնական. Եվգենի Օսիպովը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

8 մարզիչ կպայքարի Հայաստանի 2019թ. լավագույնի կոչման համար

Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 30 խաղացող

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել

ՀՖՖ-ն նոր տեղեկություն է ստացել «Տորպեդո»-«Մասիս» սկանդալային խաղի վերաբերյալ

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Ինչ է խոստացել Արմեն Մելիքբեկյանը

«Տորպեդոն» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

Արմեն Մելիքբեկյան. «Հայկական ֆուտբոլում որևէ անջրպետ չի լինելու» (տեսանյութ)

Հայտնի է ՀՖՖ Գործկոմի կազմը

Թովմաս Գրիգորյան. «Ընտրությունների հետ կապված վերջնական գնահատական կտամ վաղը» (տեսանյութ)

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը