«Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից - VNews
Բաժիններ

«Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

22.09.2020 Urartu 0 3 Noah 28 scaled - «Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

VNews․amարդեն հաղորդել էր, որ «Ուրարտուի» մարզական տնօրեն Դավիթ Աբրահամյանը հեռացել է ակումբից:

Այդ որոշումն անսպասելի էր շատերի համար: Այս առիթով պարզաբանում ստացանք հենց Աբրահամյանից, որը խոսեց հեռանալու պատճառների, «Ուրարտուի»՝ այս ընթացքում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև այն կարևոր խնդրի մասին, որ առայժմ լուծում չի ստացել:

Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ «Ուրարտուից»:

-Առաջնության ավարտից մի քանի օր անց ակումբից հեռանալու որոշում կայացրի: Այն ինձ հեշտ չտրվեց, բայց կարծում եմ, որ տվյալ քայլն արդարացի է և՛ ակումբի, և՛ ինքս իմ նկատմամբ: Երբեմն կարևոր է ներքին ձայնին լսելը: Չնայած ամենին, անկեղծորեն հաջողություն եմ մաղթում «Ուրարտուին» և կարծում եմ, որ կան բոլոր նախադրյալները լավ մրցաշրջան անցկացնելու, ինչպես նաև ավելի երկարաժամկետ հեռանկարում վերջնական ձևավորում ստանալու և որպես ակումբ զարգանալու համար:

Ձեր հեռանալը, ամեն դեպքում, անակնկալ էր: Ակումբի առաջին թիմը լավ ավարտեց մրցաշրջանը, հավասարակշռված կազմ էր հավաքվել: Ի՞նչն էր խնդիրը: Ինչ-որ հարցում տարակարծությո՞ւն կար ակումբի ղեկավարության հետ:

-Տարակարծությունն արդյունավետ աշխատանքային գործընթացի նորմալ մաս է: Բայց այս դեպքում աշխատանքային ռեժիմը հարմարավետ չէր ինձ համար: «Ուրարտուում» իմ պաշտոնը ենթադրում էր ավելի ադմինիստրատիվ և գրասենյակային աշխատանք, իսկ ես առավել սովոր եմ տեղաշարժի ավելի մեծ ազատության և ինքնուրույնության: Գրասենյակային աշխատանքը համարյա միշտ ենթադրում է բյուրոկրատական գործընթացներ, իսկ դա շատ է շեղում և էներգիա խլում, ինչն անհրաժեշտ է ավելի մեծ արդյունավետության ու ստեղծարարության համար:

Եթե ակումբից հեռանալը սահուն ու առանց խնդրի է եղել, այդ դեպքում, ինչո՞ւ, ըստ Ձեզ, առ այսօր պաշտոնապես չի հայտարարվել այն մասին, որ այլևս չեք աշխատում «Ուրարտուում»։

-Հեռանալու օրը դիմեցի Ջևան Չելոյանցին՝ ասելով, որ դա իմ որոշումն է և շնորհակալություն հայտնեցի վստահության համար: Նա հարգանքով վերաբերվեց իմ որոշմանն ու նույնպես շնորհակալություն հայտնեց: Ինչ վերաբերում է ակումբի պաշտոնական հայտարարության բացակայությանը, ապա դժվարանում եմ որևէ պատճառ նշել:

5ffc576254dea 960x600 - «Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

Ի՞նչ աշխատանքներ եք հասցրել կատարել ակումբում:

-Կարծում եմ՝ մեկ տարում մարզական մասով հսկայական աշխատանք է կատարվել: Թեև մրցաշրջանը հարթ չընթացավ, բայց, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, արդյունքը վատ չստացվեց: Բայց ես կընդգծեի ակումբի համար 4 ավելի կարևոր հիմնաքարային գործոնների մասին:

Առաջին հերթին, սկիզբ դրվեց սաների միջոցով առաջին թիմի կազմի երիտասարդացմանը, թիմի միջին տարիքն այժմ ամենաերիտասարդն է առաջնությունում: Վստահ եմ, որ չպետք է վախենալ վստահել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին, եթե քո մարզիչը գիտի՝ ինչպես աշխատել նրանց հետ։

Երկրորդը, ակումբը ներդրել է ֆուտբոլիստների որոնման համակարգ և շեշտը դրել Big Data-ի օգտագործման ու զարգացման համար, որի նպատակը խաղացողներ գտնելն է ու հանդիպումները վերլուծելը: Այս հարցում ժամանակ և համբերություն է պետք, դա համեմատաբար նոր միտում է ֆուտբոլում, և եվրոպական ակումբներն ակտիվորեն զարգացնում են այդ ուղղությունը, ստեղծում են դրանով զբաղվող առանձին ամբողջական բաժիններ, քանի որ դա ուսման անկանգ և անընդհատ զարգացման գործընթաց է, և ինչքան շուտ հայկական ակումբները սկսեն շարժվել այդ ուղղությամբ, այնքան մրցունակ կլինեն եվրոպական արենայում ինչպես մարզական արդյունքների, այնպես էլ խաղացողների ընտրության և հետագա վերավաճառքի առումով:

Երրորդը, ձեռք են բերվել մի քանի լեգեոներներ, որոնք իմ կանխագուշակություններով մեկ մրցաշրջան անց ֆինանսական օգուտ կբերեն ակումբին:

Եվ չորրորդը, շատ կարևոր ու շրջադարձային պահ եմ համարում ակումբի համակարգում երիտասարդ մարզիչների վստահելու միտումը: Պատահական չէ, որ այդպիսի գործընթաց է նաև համաշխարհային ֆուտբոլում, վստահ եմ, որ նույնը պետք է արդիական լինի նաև Հայաստանում: Ուրախ եմ, որ օգնեցի ակումբ հրավիրել Ռոբերտ Արզումանյանին, որը կարճ ժամանակահատվածում Առաջին խմբում իր աշխատանքով ապացուցեց, որ կարող է գլխավորել առաջին թիմը, և կարծում եմ, որ առաջնության վերջնամասն ու Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումները հաստատեցին, որ նա ունի բոլոր շանսերը հաջողակ դառնալու մարզչական գործում, ուստի կարծում եմ, որ «Ուրարտուն» հաջողել է նրան իր շարքերում ունենալու հարցում: Կընդգծեմ նաև լավ մարզչական շտաբը, հատկապես մենք շեշտը դրեցինք ֆիզպատրաստության բաղադրիչի բարելավմանը և չսխալվեցինք, քանի որ դա որոշիչ դեր խաղաց մրցաշրջանի վերջնամասում:

213743248 4056993604353635 940403826492252234 n 960x600 - «Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

Իսկ ի՞նչ չհասցրիք անել:

-Չիրականացվածներից կառանձնացնեմ ակադեմիայում բարեփոխումների հարցը: Կարծում եմ՝ դա մեծ ռեսուրսներ և մանրակրկիտ մոտեցում է պահանջում, քանի որ Հայաստանում շատ-շատ բան է պետք փոխել մանկապատանեկան ֆուտբոլում: Եթե դեռ չխոսենք ֆուտբոլային մեթոդաբանության և երեխաների ֆիզպատրաստության մասին, ինչով մենք շատ ենք հետ մնում Եվրոպայից, շատ կարևոր է մեկ այլ գործոն ևս, որը մեզ հարկավոր է ներդնել մանկապատանեկան ֆուտբոլում: Խոսքը հոգեբանական գործոնի մասին է, մենք պետք է աճեցնենք ինչքան հնարավոր է շատ կրթված ֆուտբոլիստների: Դրա համար պետք է առաջին հերթին վերադաստիարակել գործող շատ մարզիչների և կամ աճեցնել նոր սերունդ: Մեզանում այդ ոլորտում, ինչպես և շատ այլ ոլորտներում, աշխատանքն ինքնահոսի է վերածվել:

Բերեմ ամենապարզ օրինակը․ երբ «Ուրարտուի»՝ Կոնֆերենցիաների լիգայում սեփական ստադիոնում ընթացող խաղում տրիբունայում նստած մանկապատանեկան թիմի մարզիչն արևածաղիկ է կեղևազրկում և աղբը գցում գետնին, պարզ է, որ նրա կողքին նստած բազմաթիվ պատանիները տեսնելու են դա և անելու նույնը: Հենց դա էլ անտարբերության և անպատասխանատվության տանող ամենաթողություն է: Նման բաները պետք է խոստորեն արմատախիլ անել: Առանց կրթված ֆուտբոլիստների մեր ֆուտբոլն ապագա չի ունենա:

Ջևան Չելոյանցը հաճախ է նշում, որ «Ուրարտուն» պետք է բոլոր առումներով պրոֆեսիոնալ ակումբ լինի: Ըստ Ձեզ՝ ակումբը ներկայումս ինչքանո՞վ է մոտ այդպիսին համարվելուն:

-Պրոֆեսիոնալիզմը չափելը բավականին դժվար է, դա այս համատեքստում ավելի շատ սուբյեկտիվ հասկացություն է: Բայց եթե դատենք հայկական ակումբային ֆուտբոլի չափորոշիչներով, ապա «Ուրարտուն» բազմաթիվ հարցերում շատ ավելի պրոֆեսիոնալ է, քան առաջնության մասնակից ակումբների մեծամասնությունը:

Ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել:

-Միանշանակ չեմ հեռանա ֆուտբոլից, բացի նրանից, որ ներկայացնում եմ մի քանի ֆուտբոլիստների շահեր, որոնց հետ աշխատել եմ դեռ մինչև «Ուրարտու» տեղափոխվելը,  կան նաև մի քանի նախագծեր, որոնք ինձ հետաքրքրում են: Նրանցից մեկը կապված է ֆուտբոլում զարգացող տեխնոլոգիաների հետ, ես այդ ոլորտում աճի մեծ պոտենցիալ եմ տեսնում և ցանկանում եմ դրան ավելի շատ ժամանակ նվիրել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Նորավանքը» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Վան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. Չեմպիոնից 6 խաղ պահանջվեց՝ 1-ին հաղթանակը տոնելու համար (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» – «ԲԿՄԱ Երևան». Մեկնարկային կազմեր

Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Ալաշկերտն» արտասահմանցի մասնագետ կգլխավորի

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից