Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ

120261503 3695798940453698 5913335117356250285 o - Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:47

-

-

«Ալաշկերտի» հետ հանդիպման 22-րդ րոպեին գրավելով իր նախկին թիմակից Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, Ուրոշ Նենադովիչը ոչ միայն դրեց «Արարատի» հաղթանակի հիմքը, այլև Բարձրագույն խմբում խփեց 23-րդ գնդակը և դարձավ ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստը: Նա գերազանցեց իր հայրենակից Ալեքսանդր Ռակիչի ռեկորդային ցուցանիշը, որն աչքի էր ընկել 22 անգամ: Նենադովիչը նաև ընդգրկվեց ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում:

Ուրոշ Նենադովիչը Հայաստանում հայտնվեց 2017թ. սկզբին՝ «Ալաշկերտի» կազմում մասնակցելով 2016/17թթ. առաջնության գարնանային հատվածին: Եվ հենց իր նորամուտի խաղում՝ 2017թ. մարտի 4-ին սերբ ֆուտբոլիստը բացեց գոլերի հաշիվը՝ 32-րդ րոպեին խոցելով «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը:

46916781 1103271303185007 2379316920257085440 o 960x702 - Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ

Արտակ Գրիգորյանը դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որ հատեց անցկացրած 400 պաշտոնական խաղի սահմանագիծը

Հաջորդ խաղում ևս Նենադովիչն աչքի ընկավ արդյունավետությամբ՝ գրավելով «Շիրակի» դարպասը: Բարձրագույն խմբում առաջին մրցաշրջանը շատ հաջող դասավորվեց Ուրոշ Նենադովիչի համար, որն արժանացավ ՀՀ չեմպիոնի իր առաջին ոսկե մեդալին: Առաջնության 11 հանդիպումներում նա իր հաշվին 4 գոլ գրանցեց:

Հաջորդ մրցաշրջանում «Ալաշկերտում» Նենադովիչը 2-րդ անգամ չեմպիոնի տիտղոսին արժանացավ՝ 29 հանդիպումներում դառնալով 8 գոլի հեղինակ: Դա 3-րդ արդյունքն էր թիմի ռմբարկուներ Արտակ Եդիգարյանից (13) ու Միհրան Մանասյանից (9) հետո:

2018/19թթ. առաջնությունում Նենադովիչն «Ալաշկերտում» իր վերջին մրցաշրջանում հերթական տիտղոսին արժանացավ՝ դառնալով ՀՀ գավաթակիր: 28 հանդիպումներում խփելով 6 գնդակ, Նենադովիչն իր գոլերի թիվը հասցրեց 18-ի ու շրջանցելով Հեբեր Արաուխոյին, դարձավ «Ալաշկերտի» ամենաարդյունավետ լեգեոնականը: Նրա արդյունքը մինչ օրս չի գերազանցվել:

2Z7A4620 1 960x646 - Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ

2018/19թթ. առաջնությունից հետո սերբ ֆուտբոլիստը հեռացավ «Ալաշկերտից», սակայն կարճ ժամանակ անց վերադարձավ Հայաստան՝ ընդունելով Գյումրիի «Շիրակի» հրավերը: «Շիրակում» էլ իր նորամուտը Նենադովիչը գոլով նշեց՝ այս տարվա փետրվարի 29-ին խոցելով «Նոայի» դարպասը: Նախորդ առաջնությունում «Շիրակի» կազմում Նենադովիչն անցկացրած 10 խաղում 2 գոլ խփեց:

Ընթացիկ մրցաշրջանը Նենադովիչը շիրակցի իր մի խումբ թիմակիցների հետ դիմավորեց «Արարատում»: Այստեղ էլ նա չխախտեց արդեն ձևավորված ավանդույթը ու կրկին նորամուտը գոլով նշեց: Օգոստոսի 16-ին «Փյունիկի» հետ առաջնության մեկնարկային հանդիպման խաղավերջում հենց Նենադովիչի խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին», որի կազմում սերբ ֆուտբոլիստն աստիճանաբար վերագտնում է ռմբարկուի իր նախկին լավագույն որակները: Դրա ապացույցը 8 խաղում խփած 3 գոլերն են:

123134707 3798718060161785 1585434640302209776 o 960x642 - Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ

Գևորգ Ղազարյանն ընդգրկվեց 100 գոլի սահմանագիծը հատած ռմբարկուների ցանկում

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստների ցանկը:

ՖուտբոլիստներԱկումբներԳոլ
1. Ուրոշ Նենադովիչ«Ալաշկերտ»-18, «Շիրակ»-2, «Արարատ»-323
2. Ալեքսանդր Ռակիչ«Արարատ»-21, «Գանձասար-Կապան»-122
3. Իգոր Ստանոևիչ«Շիրակ»-6, «Ուրարտու»-3, «Արարատ»-110
4. Իվան Ռիստիչ«Միկա»7
5. Դեյան Վուկոմանովիչ«Գանձասար-Կապան»-6, «Արարատ»-17
6. Գորան Օբրադովիչ«Գանձասար-Կապան»-4, «Արարատ»-15
7. Նենադ Ինյաց«Ուրարտու»5
8. Միլոշ Ստամենկովիչ«Շիրակ»-3, «Արարատ»-14
9. Վլադիմիր Մատիչ«Գանձասար-Կապան»4
10. Պրեդրագ Բլագոևիչ«Արարատ»3
11. Դամիր Մեմովիչ«Գանձասար-Կապան»3

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի ԲԿՄԱ-ն առաջին տրանսֆերը կատարեց

Ալեքսանդր Գրիգորյան. «Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում»

«Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

Թույլտվություն Վանաձորի մարզադաշտի վերակառուցման համար. ինչպիսի տեսք այն կունենա (նկար)

Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

Արման Մկրտչյանը հեռացավ «Նոայից»

Կոնֆերենցիաների լիգա․«Արարատը» կռիվ տվեց, սակայն զիջեց «Շլյոնսկին»

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» հասցրեց հայտավորել իր նորեկին

Ինսայդ. Ինչու է Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել «Ալաշկերտից»

Երկար պատմություն, քիչ տիտղոսներ. ինչպիսի ակումբ է «Արարատի» մրցակիցը

Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց

Չելոյանց. «Ի՞նչ ունի «Արարատ-Արմենիան»՝ ընդամենը մեկ թիմ, ես ստեղծում եմ ակումբ, որը կգործի նաև ինձանից հետո»

Ալիյու Իսան նոր թիմ ունի Հայաստանում (լուսանկար)

Բիչախչյան․ «Առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում․ պետք է բալանսավորված խաղանք»

Կարեն Մուրադյան․ «Պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը լավ արդյունքի հասնելու համար»