US Open-2019. Նովակ Ջոկովիչը լքեց պայքարը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

US Open-2019. Նովակ Ջոկովիչը լքեց պայքարը (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ հաղթահարել թենիսի այս տարվա «Մեծ Սաղավարտի» վերջին՝ 4-րդ մրցաշարի՝ Ամերիկայի բաց առաջնության 1/8 եզրափակիչի արգելը: Նա անավարտ թողեց շվեյցարացի Ստեն Վավրինկայի հետ հանդիպումը ուսի վնասվածքի պատճառով:

US Open-ի լավագույն ութնյակ մտնելու համար մղվող պայքարում Ջոկովիչը զիջեց Վավրինկային առաջին երկու սեթերը 4-6 5-7 հաշվով, իսկ երրորդ սեթում 1-1 հաշվի ժամանակ պարտվեց սեփական մատուցումը, որից հետո հայտարարեց, որ հանդիպումը շարունակել չի կարող: Դեպքերի հաջող զարգացման պարագայում Ջոկովիչը կիսաեզրափակիչում պիտի լիներ Ռոջեր Ֆեդերերի մրցակիցը:

Հատկանշական է, որ սերբ թենիսիստին տրիբունաները ճանապարհեցին ոչ թե բուռն ծահփահարություններով, այլ խլացնող սուլոցներով: Խնդիրն այն է, որ Վավրինկայի հետ խաղից մեկ օր առաջ Ջոկովիչը ուշացել էր մարզումից ուսի հետ կապված խնդիրների պատճառով: Մարզման ընթացքում երկրպագուներից մեկը բղավեց «գուցե հրաժարվես հետագա պայքարից», ինչին Ջոկոն բուռն արձագանքեց. «Ես քեզ անպայման կգտնեմ»:

Հիշեցնենք, որ Ջոկովիչը US Open-ի նախորդ տարվա հաղթողն է: 2018-ի եզրափակիչում Ջոկովիչը 3 սեթում պարտության էր մատնել արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան Դեյկը իրեն համեմատել է Ռոջեր Ֆեդերերի հետ

Նովակ Ջոկովիչը վարակվել է կորոնավիրուսով

21-րդ դարի 10 լավագույն մարզիկները՝ ըստ Marca-ի

Ֆեդերերն այս տարի այլևս չի խաղա

Նովակ Ջոկովիչի ջանքերով շուտով կվերադառնա մեծ թենիսը

Ֆեդերերն ասել է՝ ինչու վերջին տարիներին չի կարողանում «Մեծ սաղավարտ» նվաճել

Կրոս․ «Միանգամայն վստահ եմ՝ նա բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է»

Ռոդիկ․ «Ջոկովիչի մայրը Ֆեդերերին չպիտի անվաներ ամբարտավան»

Ջոկովիչ․ «Ստադիոնների մեծ մասում Ռոջերին ավելի շատ կծափահարեն, քան ինձ, քանի որ նա Ռոջերն է» (տեսանյութ)

Ինչպես է Ռոջեր Ֆեդերերն անցկացնում իր ժամանակը կարանտինի ընթացքում (տեսանյութ)

Երկրպագուհին ներխուժել է այգի և ընդհատել Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան (տեսանյութ)

Ջոկովիչն 8-րդ անգամ դարձավ Australian Open-ի հաղթող (տեսանյութ)

ԱՕ 2020. Կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը, Ջոկովիչը պարտության մատնեց Ֆեդերերին

ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները

AO. Ջոկովիչն ու Ֆեդերերը կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար

Ֆեդերերը ֆանտաստիկ քամբեք իրականացրեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ(տեսանյութ)