Ուշագրավ փաստեր Վրաստան - Հայաստան խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Ուշագրավ փաստեր Վրաստան – Հայաստան խաղին ընդառաջ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 5 տուր

15 Նոյեմբեր 2020 - 21:00

1

Վրաստան

2

Հայաստան

0 - 1 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 1 Վալերի Կազաեշվիլի - 65`

1 - 2 Սարգիս Ադամյան - 86`

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում այսօր կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն: VNews-ն առանձնացրել է հետաքրքիր փաստեր խաղին ընդառաջ:

Թիմերը 4 հանդիպում են անցկացրել C լիգայի 2-րդ խմբում: Վրաստանի հավաքականը 6 միավորով 2-րդ հորիզոնականում է, Հայաստանի հավաքականը 5 միավորով 3-րդն է: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին:

  • Վրաստանի հավաքականը(86-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում) շաբաթվա սկզբին ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի եզրափակիչում նվազագույն հաշվով սեփական հարկի տակ զիջել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, որին հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ միջազգային խոշոր մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալ: Վրաստանի հավաքականը, չնայած վերջին պարտությանը, Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշրջանում 4 խաղերից հետո անպարտելի է(1 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Հետաքրքիր է նաև այն, որ Վրաստանի հավաքականը պարտություն չի կրել Ազգերի լիգայում անցկացրած և ոչ մի խաղում(6 հաղթանակ, 4 ոչ-ոքի):
  • Սեփական հարկի տակ անցկացրած վերջին 5 տնային խաղերում Վրաստանի հավաքականը միայն 1 հաղթանակ է տոնել(3 ոչ-ոքի, 1 պարտություն): Այս խաղերից միայն մեկում է 1.5-ից շատ գոլ գրանցվել: Այնուամենայնիվ, Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ անցկացրած վերջին 5 խաղերում առավելության է հասել ՖԻՖԱ-ում իրենից ցածր վարկանիշ ունեցող հավաքականների նկատմամբ՝ առաջին խաղակեսերում սեփական դարպասը պահելով անառիկ:
  • Հայաստանի հավաքականը(101-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում) միայն մեկ հաղթանակ է տոնել վերջին 8 արտագնա խաղերում(3 ոչ-ոքի, 4 պարտություն), բայց ընտրանին շարունակում է պայքարել Ազգերի լիգայում խմբի առաջատարության համար, քանի որ մեկ պարտություն է կրել(1 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Ազգերի լիգայում անցկացրած ընդհանուր 10 խաղերից 8-ում Հայաստանի հավաքականը դարձել է գոլի հեղինակ(4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն), ընդ որում՝ Հայաստանի հավաքականը խփել է 2+ գնդակ վերջին 7 խաղերից 5-ում:
  • Հայաստանի հավաքականը կփորձի լավ մեկնարկել խաղը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրանին անպարտելի է Ազգերի լիգայում անցկացրած վերջին 3 արտագնա խաղերում(1 հաղթանակ, 2 ոչ-ոքի), և այդ խաղերում թիմին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը նախքան ընդմիջումը: Ամեն դեպքում Հայաստանի հավաքականը պետք է զգույշ լինի պաշտպանությունում,  քանի որ Ազգերի լիգայի արտագնա խաղերում կրած 2 պարտությունների ընթացքում բաց թողած 4 գոլերից 3-ը եղել է 11-մետրանոցից:

Ֆուտբոլիստներ, որոնց պետք է հետևել

Վրաստանի հավաքականի կազմում ուշադրության է արժանի Թորնիկե Օկրիաշվիլին, որն իր վերջին 7 միջազգային գոլերից 6-ը խփել է այն խաղերում, որոնցում կանխատեսվել է 2,5-ից քիչ գնդակ:

Հայաստանի հավաքականի կազմում ուշադրության է արժանի Տիգրան Բարսեղյանը, որի միջազգային 6 գոլերից 5-ը եղել է հավաքականի վերջին գնդակը տվյալ խաղում:

Թեժ վիճակագրական տվյալ

Վրաստանի հավաքականի վերջին 3 գոլերը տնային խաղերում եղել են 11-մետրանոցից:

Գլխավոր մրցավարը

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Մարկո Գուիդան, որն սպասարկում է Ա Սերիայի հանդիպումներ: ՖԻՖԱ-ի մրցավար է 2014 թվականից, դասվում է ՈՒԵՖԱ-ի առաջին կարգի մրցավարների շարքին:

Ինչպես դիտել խաղը

Հանդիպումը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ, ինչպես նաև «МАТЧ! ФУТБОЛ 2»-ով:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականը բարելավել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Որքան գումար Հայաստանը կստանա՝ Ազգերի լիգայի իր խմբում հաղթելու համար

Խոակին Կապառոսը գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ

Բայրամյան. «Ինչպե՞ս կարող է հավաքականում հատուկ վերաբերմունք չլինել Մխիթարյանի նկատմամբ»

Խավիեր Մինյանոյի կյանքի օրենքները և ֆուտբոլային ուղին (տեսանյութ)

Մխիթարյան. «Իմ ազգին ուժ ու համերաշխություն եմ մաղթում՝ սիրելի որդիների կորստի վիշտը հաղթահարելու համար»

Podcast #16. Հայաստանի ազգային հավաքականի նվաճման հետքերով

Վահան Բիչախչյանը հավաքականի հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում

«Այն պահը, երբ B լիգայի ուղեգիր ենք նվաճում». ՀՖՖ-ն նոր լուսանկար է ներկայացրել

Հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները պատմական խաղից հետո կատարում են ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Կապառոսի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականը գլխավորած 20 մարզիչների մեջ

Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել Հայաստանի հավաքականում

«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում

Տիգրան Բարսեղյանը՝ Ազգերի լիգայի հիմնական փուլի լավագույն ասիստենտ

Սոլոմոն Ուդո. «Մեծ պատիվ է պատմություն կերտել Հայաստանի հավաքականի հետ»