Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բարսելոնան» և թիմի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն մոտ են նոր պայմանագիր կնքելուն: Այս պահին բացակայում է միայն ֆիսկալ համաձայնությունը՝ գրում է Marca-ն:
Դեմբելեի մարզական կարիերայի մեկնարկը «Բարսելոնայում» դժվար է անվանել լավագույններից, սակայն Անսու Ֆատիի վնասվածքից հետո ֆուտբոլիստը դարձել է հիմնական կազմի անբաժանելի մասը:
Կողմերի՝ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը, և Դեմբելեն այժմ վստահ է, որ ցանկանում է կարիերան շարունակել հենց կատալոնական ակումբում:
Դեմբելեի վնասվածքները, որն ուղեկցում էին ֆուտբոլիստին «Բարսելոնա» տեղափոխությունից հետո, կարծես անհետացել են, ու նա հնարավորություն է ստացել թիմին հարմարվելու:
Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» վաղուց էր ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը ֆրանսիացու հետ, սակայն Դեմբելեն միայն վերջերս է որոշել, որ մնալու է «կապտանռնագույնների» ճամբարում:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո