8 թիմերից միայն 2-ը խաղադաշտում հաղթանակներ ունեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

8 թիմերից միայն 2-ը խաղադաշտում հաղթանակներ ունեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրին ընդառաջ

«ՆՈԱ» – «ԱՐԱՐԱՏ» 

11 սեպտեմբերի, ժ.16:45, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

8 խաղ, «Նոան» հաղթել է 2 անգամ, «Արարատը»՝ 2, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-4

«Նոա»՝ 7-րդ տեղ (1 միավոր), «Արարատ»՝ 4-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Երկարատև դադարից հետո այս հանդիպումով վերսկսվում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնությունը: Եթե «Նոան» պաշտոնական վերջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 27-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցակցի հարկի տակ 1-4 հաշվով զիջելով «Կայրաթին», ապա «Արարատը» վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել օգոստոսի 16-ին՝ առաջնության մեկնարկային խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Փյունիկին»: Ճիշտ է, «Արարատի» 10 ֆուտբոլիստներ (հաշվի առնելով նաև Մորի Կոնեին ու Սոլոմոն Իմե Ուդոյին, որոնք նույնպես տեղափոխվել են երևանյան ակումբ) «Շիրակի» կազմում օգոստոսի 27-ին մասնակցել էին «Ստյաուայի» հետ հանդիպմանը, որում շիրակցիները 0-3 խոշոր հաշվով պարտություն էին կրել:

2․ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը նվաճելուց հետո «Նոան» անցկացրած պաշտոնական 3 հանդիպումներում հաղթանակ չի տոնել՝ կրելով 2 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Հայաստանի փոխչեմպիոնն առաջնությունը սկսել էր «Շիրակի» հետ մրցավեճում գրանցած արդյունավետ ոչ-ոքիով (2-2), ապա նվազագույն հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»:

3․ «Արարատն» առաջնությունում հայտարարված դադարի ընթացքում շարունակեց համալրել կազմը: «Արարատի» մարզաշապիկը կկրեն սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը«Ալաշկերտից» տեղափոխված Աղվան Պապիկյանը, ինչպես նաև նախկին շիրակցիներ Սոլոմոն Իմե Ուդոն ու նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն:

4․ Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում առավելությունը «Նոայի» կողմն էր, որը տոնեց 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն: Մինչդեռ մինչև մրցակիցների միջև կայացած 2-րդ շրջանի հանդիպումը, «Արարատն» այն 3 թիմերից մեկն էր (մյուս երկուսն «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտն» էին), որի հետ Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներում «Նոային» չէր հաջողվում հաղթել: Եվ ահա 2-րդ շրջանում «Նոան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց արարատցիների դարպասը:

Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Արարատը» չի գտել մրցակցի դարպասի բանալին: Արդեն 313 րոպե «Նոայի» դարպասը փակ է «Արարատի» համար:

5․ Եթե Դենիս Դեդեչկոյին հաջողվի գրավել իր նախկին թիմի դարպասը, ապա ոչ միայն կդառնա «Նոայի» կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը, այլև կճանաչվի ՀՀ առաջնություններում հանդես եկած ուկրաինացի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ:

Արարատցի Արտակ Եդիգարյանն էլ հանդիպմանը մասնակցելու դեպքում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Արարատ»՝ Զավեն Բադոյան՝ 2 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո. «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղում դեռևս գոլեր չկան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)