ՈՒԵՖԱ-ի՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները հաջորդ մրցաշրջանում - VNews
Բաժիններ

ՈՒԵՖԱ-ի՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները հաջորդ մրցաշրջանում

ՈՒԵՖԱ-ն կանոնակարգ է մշակել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի համար։ Կանոնակարգը պարունակում է որոշ սահմանափակումներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով՝ հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

ՈՒԵՖԱ-ն վիճակահանության յուրաքանչյուր փուլից առաջ կհրապարակի երկրների միջև ճանապարհորդական սահմանափակումների ցուցակը։ Բոլոր ակումբներից կպահանջվի վիճակահանությունից երկու օր առաջ տեղյակ պահել ՈՒԵՖԱ-ին տվյալ երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իշխանությունների կողմից ներդրված ցանկացած սահմանափակման կամ փոփոխության մասին։

Այն պարագայում, եթե տեղեկությունը հասանելի չէ, ՈՒԵՖԱ-ն կառաջնորդվի իր սեփական տեղեկատվությամբ։ Եթե թիմն ի վիճակի չլինի դուրս գալ խաղադաշտ, ապա կտրվի տեխնիկական պարտություն 0-3 հաշվով։

Դրանից բացի, եթե մուտքի սահմանափակումը պայմանավորված է երկրի իշխանությունների որոշմամբ, ապա հյուրընկալող թիմը պարտավոր է առաջարկել չեզոք մարզադաշտ, որտեղ պետք է անցկացվի խաղը։ Եթե թիմը չկատարի պահանջը, ապա կտրվի տեխնիկական պարտություն։

Եթե ՈՒԵՖԱ-ն որոշի, որ ակումբի տրամադրած տեղեկատվությունը երկրում տիրող սահմանափակումների վերաբերյալ ճշգրիտ չէ կամ անբավարար է(կան սահմանափակումներ, որոնց մասին նշում չկա-խմբ․), ապա կազմակերպությունն ինքը կորոշի, թե որտեղ է անցկացվելու հանդիպումը(չեզոք մարզադաշտ)։ Եթե թիմերից մեկը հրաժարվի մասնակցությունից, ապա կկրի տեխնիկական պարտություն։

Եթե երկրում սահմանափակումները մտցվել են նշված ժամկետից հետո, ապա տվյալ երկրի թիմը կկրի պատասխանատվությունը խաղի ձախողման համար՝ կրելով տեխնիկական պարտություն։

Եթե մասնակից ակումբներից երկուսն էլ հրաժարվեն խաղից, երկու թիմերն էլ պատասխանատվություն կկրեն խաղի ձախողման համար՝ հեռացվելով եվրագավաթային մրցաշարից։

Խաղերից առաջ թիմերը թեստավորում կանցնեն։ ՈՒԵՖԱ-ն թեստերի արդյունքների գնահատման համար ապավինում է ընդունող երկրի իշխանություններին։

Եթե թիմի ֆուտբոլիստների անվանացուցակում կա 13 խաղացող(ներառյալ 1 դարպասապահ), և երկրի իշխանությունները թիմին թույլատրում են խաղադաշտ դուրս գալ, ապա թիմը պարտավոր է խաղալ։ Եթե թիմը հրաժարվում է, ապա խաղը կարող է հետաձգվել՝ պայմանավորված մյուս փուլերի ժամանակացույցով, սակայն եթե հնարավոր չլինի խաղը կազմակերպել այդ ժամկետներում, ապա թիմը կստանա տեխնիկական պարտություն։

Համապատասխան բոլոր որոշումները կկայացվեն ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ցրվենա Զվեզդան» մեկնել է «Արարատ-Արմենիայի» հետ խաղին (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղի վայրը փոխվել է

«Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղը կկայանա Երևանում

«Չեմ ուզում հայ ժողովրդի վիճակն օգտագործել մեր շահերի համար». «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի վերաբերյալ փոփոխություն չկա

Հայտնի է «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի օրն ու ժամը

«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ

«Միլանը» նույնպես Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

«Տոտենհեմը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

Զլատան․ «Կորոնավիրուսը համարձակվեց ինձ մարտահրավեր նետել․․․ Վատ գաղափար է»

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները