fbpx
Բաժիններ

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ անդրադարձել է Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայացած եզրափակիչին:

«Անգլիական թիմերի հետ կապված դժգոհությունները շատ են: Այդպես հնարավոր չէ հեղինակություն բարձրացնել եվրոպական ֆուտբոլում: Եթե ինձ հարցնեին՝ ինչու ենք Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացրել Բաքվում, ես կպատասխանեի՝ «որովհետև այնտեղ մարդիկ են ապրում»: Եթե երկու ադրբեջանական թիմ Լոնդոնում խաղ անցկացներ, ոչ ոք ոչնչի մասին չէր խոսի: Նրանք կգնային, հանգիստ կխաղային ու կվերադառնային տուն:

Մեկ ու կես տարի առաջ ենք որոշել, որ խաղն անցկացվելու է Բաքվում: Մարզադաշտը տեղավորում է 70,000 հանդիսական: Կարծում եմ՝ Անգլիայում միայն մեկ մարզադաշտ կա, որ ավելի շատ հանդիսական է տեղավորում:

Մենք պարտավոր ենք զարգացնել ֆուտբոլն ամենուր, ոչ թե միայն Անգլիայում կամ Գերմանիայում»,- Goal.com-ը փոխանցում է Չեֆերինի խոսքը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում տեղի ունենալու պատճառով «Չելսի» – «Արսենալ» խաղին չմասնակցեց Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ հարցը միջազգային հարթակում լայն քննարկումների տեղիք տվեց:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Չելսին» հաղթեց, «Տոտենհեմը» փրկվեց պարտությունից Լոնդոնում (տեսանյութ)

Մխիթարյանը շարք է վերադարձել (լուսանկար)

#Գոլային_օրացույց_26. Ո՞րն է հոկտեմբերի 18-ի լավագույն գոլը

Օզիլ. «Միշտ ես եմ մեղավոր, նույնիսկ եթե չեմ խաղում»

Լեմպարդ. «Դեմ եմ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափին»

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Օզիլը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ ու հայտարարել այդ մասին

Հայտնի է՝ ով կփոխարինի Էմերիին «Արսենալում»

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Վենգերն ասել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Ռեալը»

Ժիրուն կարող է կարիերան շարունակել միլանյան ակումբում

«Ֆուտբոլաթենիսագեղասահորդ».Պետր Չեխը ու ևս 9 ֆուտբոլիստ, որոնք անցել են այլ մարզաձևերի

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Հենրիխ Մխիթարյանի ապաքինումից նոր մանրամասներ են հայտնի