-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը beIN SPORTS-ի եթերում խոսել է կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ համաճարակի պատճառով դադարեցված են եվրոպական գրեթե բոլոր ֆուտբոլային մրցաշարերը։
«Մենք պետք սպասենք, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմը հաստատի ժամանակացույցը, սակայն կարող եմ ասել, որ եթե ամեն ինչ մնա նույնը, մենք նախատեսում ենք եվրոպական մրցաշրջանն ավարտին հասցնել օգոստոսին։
Եթե ոչինչ չփոխվի, ես վստահ եմ, որ մենք կարող ենք օգոստոսին ավարտին հասցնել եվրոպական մրցաշարերը, այսինքն՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերը։
Ազգային առաջնություններն այլ են։ Նրանք են որոշում, թե ինչ պետք է անեն, սակայն ես կարծում եմ, որ գոնե 80 տոկոսը տրամաբանական ավարտ կունենա»,- ասել է Չեֆերինը։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո