ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ «Ռեալի», «Բարսայի» ու «Յուվեի» մասին. «Ուզում են խաղալ Սուպերլիգայում՝ թող երեքով խաղան» - VNews
Բաժիններ

ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ «Ռեալի», «Բարսայի» ու «Յուվեի» մասին. «Ուզում են խաղալ Սուպերլիգայում՝ թող երեքով խաղան»

ՈՒԵՖԱ ի նախագահը՝ Ռեալի Բարսայի ու Յուվեի մասին. Ուզում են խաղալ Սուպերլիգայում՝ թող երեքով խաղան - ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ «Ռեալի», «Բարսայի» ու «Յուվեի» մասին. «Ուզում են խաղալ Սուպերլիգայում՝ թող երեքով խաղան»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» մասին, որոնք չեն ցանկանում դուրս գալ Սուպերլիգայից:

«Նրանք իրենց որոշումներով ֆուտբոլը կաթվածահար անելու իրավունք չունեն: Տարօրինակ է ընթերցել նրանց մամուլի հաղորդագրությունները, որոնցում նրանք ընդդիմանում են հարյուրավոր ակումբների:

Ամենաճիշտ մոտեցումը երկխոսությունն է: Նրանք պետք է ասեն՝ ուզո՞ւմ են ընտանիք վերադառնալ, թե՞ ոչ:

Ուզում են խաղալ Սուպերլիգայում՝ թող խաղան, թող երեքով խաղան»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Չեֆերինի խոսքը:

Հիշեցնենք՝ 2021 թվականի ապրիլի 18-ին պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվեց Սուպերլիգայի կազմավորման մասին: Տասներկու ակումբներ(«Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Արսենալ», «Տոտենհեմ», «Լիվերպուլ», «Յուվենտուս», «Ինտեր» և «Միլան») հիմնադրեցին 20 թիմից բաղկացած մրցաշար:

Մրցաշարի կազմավորման մասին հայտարարությունն առաջացրեց մի շարք բացասական արձագանքներ, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից սպառնալիքներ: ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ Սուպերլիգային մասնակցող յուրաքանչյուր ակումբ դուրս կմղվի կազմակերպությունից, այդպիսով չի կարողանա մասնակցել ոչ եվրագավաթային խաղարկություններին, ոչ էլ ազգային առաջնությանը: Համատարած բացասական արձագանքների ու ճնշումների ֆոնին «Ռեալից», «Բարսելոնայից» ու «Յուվենտուսից» բացի մյուս թիմերը հայտարարեցին մրցաշարը լքելու մասին ու համաձայնության եկան ՈՒԵՖԱ-ի հետ:

«Ռեալի», «Բարսելոնայի», «Յուվենտուսի»՝ Սուպերլիգային վերաբերող վերջին հայտարարությունը

Ռայոլա. «Ինչո՞ւ «Ֆերարին» մեքենաներ ունի Ֆորմուլա 1-ում ու «Լե Մանի 24 ժամ»-ում, իսկ «Ռեալը» չի կարող խաղալ և՛ ՉԼ-ում, և՛ Սուպերլիգայում»

Ֆլորենտինո Պերես. «Սուպերլիգայի վերաբերյալ հիմնական քննադատությունների հիմքը մանիպուլյացիան է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Դեպայի շքեղ գոլը «Բարսելոնայի» կազմում (տեսանյութ)

Կոուտինյոյի և Գրիզմանի իրավիճակը կտրուկ փոխվում է «Բարսելոնայում»

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնայի» նորեկը միացել է թիմին (տեսանյութ)

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

«Բարսելոնան» նամակ է ուղարկել իր 4 ֆուտբոլիստի․ որոշումը նրանց դժգոհությունն է առաջացրել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Բենզեման ապաքինվել է կորոնավիրուսից ու կվերսկսի մարզումները

Ռամոսը հուզիչ նամակ է գրել Վարանին «Ռեալից» հեռանալու կապակցությամբ

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է