ՈՒԵՖԱ-ն հաստատել է հավաքականների հաջորդ միջազգային դադարի օրերը - VNews
Բաժիններ

ՈՒԵՖԱ-ն հաստատել է հավաքականների հաջորդ միջազգային դադարի օրերը

ՈՒԵՖԱ-ն այսօր առցանց ռեժիմով նիստ էր անցկացնում՝ որոշումներ կայացնելու կորոնավիրուսի տարածման հետ կապված ֆուտբոլային հանդիպումների հետաձգման վերաբերյալ: Ինչպես արդեն հաղորդել էինք՝ ԵՎՐՈ 2020-ը տեղափոխվեց 2021թ. ամառ:

ՈՒԵՖԱ-ն որոշումներ է կայացրել նաև ԵՎՐՈ 2020-ի վերջին 4 ուղեգրերի համար նշանակված փլեյօֆֆերի ու հավաքականների միջև կայանալիք ընկերական խաղերի անցկացման օրերի հետ կապված՝ դրանք նշանակելով հունիսի սկզբին նախատեսված միջազգային դադարի շրջանակներում: Նախապես այդ հանդիպումները, ներառյալ Հայաստանի հավաքականի 2 ընկերական հանդիպումները, նշանակված էին մարտի վերջին: ՖԻՖԱ-ի օրացույցով միջազգային դադարը սկսվելու է հունիսի 1-ին, ու թեև նախապես այն տևելու էր մոտ 1,5 ամիս, հիմա հավանաբար այն կլինի մինչև հունիսի 10-ը, որից հետո ազգային առաջնություններն ու եվրագավաթները կշարունակվեն:

Այսպիսով, մեր ազգային թիմի ղեկին Խոակին Կապառոսի առաջին խաղերը տեղի կունենան հունիսին, սակայն առայժմ ՀՖՖ-ն չի հայտարարել՝ արդյոք հավաքականը խաղալու է նույն մրցակիցների հետ, թե հնարավոր են այլ պայմանավորվածություններ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՈՒԵՖԱ-ն հերքել է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած տեղեկությունը

«Վատ վիրուսի լավ հետևանքները». ինչպե՞ս է փոխվել/ու Չեմպիոնների լիգան COVID-19-ից հետո

«Բավարիան» շրջանցել է «Ռեալին» ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Բավարիայի» պատմական ու ռեկորդային եկամուտները՝ Չեմպիոնների լիգայից

«Հին օրերի երգը». Ի՞նչ սպասել Ռոնալդ Կումանից «Բարսելոնայում». Նրա նշանակման լավ ու վատ կողմերը

ՈՒԵՖԱ-ն «Սլովանին» ստիպել է խաղալ 2-րդ թիմով՝ կորոնավիրուսի 1 դեպքի պատճառով

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը հաջորդ մրցաշրջանո՞ւմ էլ մեկ խաղով կանցկացվի. Չեֆերինը պատասխանել է

ՈւԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը

ՈՒԵՖԱ-ն կարող է վերանայել եվրագավաթային խաղերն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

ՈՒԵՖԱ-ի՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները հաջորդ մրցաշրջանում

ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնա» – «Նապոլի» խաղի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել

ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է «Ռեալում» կորոնավիրուսի դեպքի գրանցման փաստը

Հայաստանը դարձել է առաջին երկրներից, որը միացել է ՈւԵՖԱ-ի Playmaker ծրագրին

Պաշտոնական․ Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ժամանակացույցը

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը