ՈՒԵՖԱ-ն քննարկում է եվրագավաթների որակավորումը կրճատելու տարբերակներ - VNews
Բաժիններ

ՈՒԵՖԱ-ն քննարկում է եվրագավաթների որակավորումը կրճատելու տարբերակներ

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայու ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերը կրճատելու տարբերակներ, հայտնում է The Times-ը:

ՈԻԵՖԱ-ն արդեն իսկ տեղափոխել է եվրագավաթների խմբային մրցաշարերի մեկնարկը մինչև հոկտեմբերի 20-ը: Այնուամենայնիվ, առայժմ բաց է որակավորման փուլի անցկացման հարցը: Սովորաբար անցկացվում էր Չեմպիոնների լիգայի որակավորման 5 և Եվրոպա լիգայի որակավորման 4 փուլ, ներառյալ փլեյ-օֆֆները, բայց ներկայումս ՈՒԵՖԱ-ն քննարկում է դրանք կրճատելու տարբերակներ:

Տարբերակներից մեկը 2 (տնային և արտագնա) խաղերի փոխարեն 1 խաղ անցկացնելն է: Մյուս տարբերակը Չեմպիոնների լիգայում որակավորման ընդամենը 1 փուլ անցկացնելն է, որում ներգրավված կլինեն առավել բարձր վարկանիշ ունեցող 12 լիգաների չեմպիոնները: Մնացած ակումբներին այդ դեպքում կտրվի ֆինանսական փոխհատուցում: Եվրոպա լիգայում սխեման ավելի բարդ է, առայժմ մանրամասներ չեն հաղորդվում:

Այս հարցը լրջորեն կանդրադառնա նաև հայկական ակումբների վրա, որոնք պայքարին ներգրավվում են որակավորման վաղ փուլերից:

Սպասվում է, որ վերջնական որոշում կկայացվի մայիսի 27-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի տեսաժողովի ընթացքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: