fbpx

Արտագնա գոլերի առավելությունը Չեմպիոնների լիգայում կարող է չեղարկվել

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն քննարկում է եվրագավաթներում արտագնա գոլի կանոնը փոխելու հարցը:

Ըստ գործող կանոնի՝ եվրագավաթային խաղերի փլեյ-օֆֆ փուլում ընդհանուր դիմակայությունում հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակում է այն թիմը, ով արտագնա խաղում ավելի շատ գոլ է խփել:

ՈւԵՖԱ-ում ցանկանում են փոփոխել այս կանոնը՝ դիմակայությունում հավասար հաշվի դեպքում առավելություն չտալով արտագնա խաղերում ավելի շատ գոլ խփած թիմին: Նշվում է, որ նոր կանոնի համաձայն, հավասար արդյունքի դեպքում թիմերը հաղթողին կորոշեն 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ:

Գործադիր կոմիտեն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Ըստ Kicker-ի՝ այս հարցի շուրջ կարող է որոշում կայացվել վաղը ՈւԵՖԱ-ի հերթական նիստի ընթացքում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: