ՈՒԵՖԱ-ն «Սլովանին» ստիպել է խաղալ 2-րդ թիմով՝ կորոնավիրուսի 1 դեպքի պատճառով - VNews
Բաժիններ

ՈՒԵՖԱ-ն «Սլովանին» ստիպել է խաղալ 2-րդ թիմով՝ կորոնավիրուսի 1 դեպքի պատճառով

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» ստիպված է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկի» հետ խաղն անցկացնել երկրորդ կազմով, հաղորդում է Sport Aktuality-ն:

Ֆարերյան կղզիներ մեկնելուց առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել կիսապաշտպան Վլադիմիր Վայս-կրտսերի մոտ, ով մնացել էր Սլովակիայում: Ֆարերներ հասնելուն պես «Սլովանի» խաղացողներն ու անձնակազմը կորոնավիրուսի նոր թեստավորում են անցել, որի արդյունքում դրական թեստ է արձանագրվել թիմի ֆիզիոթերապևտի մոտ: Տեղի առողջապահական կանոնակարգով՝ տվյալ ինքնաթիռի ամբողջ անձնակազմը կամ պետք է 14-օրյա ինքնամեկուսացման անցնի, կամ միանգամից հետ վերադառնա:

Թիմերը դիմել են ՈՒԵՖԱ-ին, որը ընդունել է որոշում, համաձայն որի՝ «Սլովանը» կարող է խաղալ միայն երկրորդ կազմով: Խաղը տեղափոխվել է օգոստոսի 21-ին: Հրաժարվելու դեպքում «Սլովանին» տեխնիկական պարտություն է սպառնում: «Սլովանի» երկրորդ թիմը, որ հանդես է գալիս երկրի երկրորդ դիվիզիոնում, այս մրցաշրջանում պարտվել է իր բոլոր 3 խաղերում:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում՝ ճանապարհը զիջելով կիպրական «Օմոնիային»: Հայկական թիմը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռեշֆորդը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

«Յուվենտուսի» պատասխանը «Բարսելոնայի» գրառմանը

Էդուարդ Սպերցյանը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում

Լիոնել Մեսին պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Դեմբելեն առաջ է մղում «Բարսելոնային» «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

ՉԼ. «Չելսին» ու ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Ռոնալդուն՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ. «ՊՇՌ-ն կատարյալ հիմարություն է»

Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության ամենաարագ ֆուտբոլիստների տասնյակը

Զիդան. «Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա անպայման դուրս կգանք խմբից»

«Ռեալի» գերկամային ոչ-ոքին, «Լիվերպուլի», «Սիթիի», «Ատլետիկոյի» հաղթանակները, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը

«Բավարիան» հաղթեց «Լոկոմոտիվին», «Շախտյորը» և «Ինտերը» խաղաղ արդյունք գրանցեցին (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

«Բարսելոնայի» հայտացուցակը «Յուվենտուսի» դեմ խաղի համար