fbpx

Վաճառքում հայտնվել է այն աթոռը, որով Կոկորինը ծեծել է ռուս չինովնիկի

Avito հայտարարությունների կայքում անհայտ մի տղամարդ վաճառքի է հանել այն աթոռը, որով Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կոկորինը ռեստորանում ծեծել էր ռուս չինովնիկին։ Գույքը ստացել է «ամենաթողության աթոռ» անունը։

«Վաճառում եմ ամենաթողության աթոռը։ Սույն գույքով կարելի է ծեծել պետական պաշտոնյաներին։ Ընդ որում դրա համար ձեզ ոչինչ չի սպասռնում՝ միայն տուգանք։ Գրեթե նոր է, դեռ մեկ անգամ կարող եք օգտագործել։ Շտապեք», – ասված է հայտարության մեջ։ Աթոռն արժե 50․000 ռուբլի։

Հավելենք, որ ռուսական մամուլի պնդմամբ, աթոռը ռեստորանից գնել է անհայտ մի քաղաքացի։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: