fbpx

Վահագն Հարությունյան․ «Ցանկացած հեռուստաալիք կշահի, եթե ցուցադրի Ա լիգայի առաջնությունը»

Բասկետբոլի Ա լիգայի 6-րդ տուրի վերջին խաղում ՖԻՄԱ-ն հավասար պայքարի պայմաններում մի փոքր ավելի դիմացկուն գտնվեց և հաղթանակ կորզեց «Արցախից»։

Խաղից հետո ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը զրուցեց VNews-ի հետ։

Խաղի մասին․ «Շատ լարված խաղ ստացվեց։ Իմ թիմը պատրաստ էր այս հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ, առաջնությունը դեռ նոր է սկսվել և թիմն էլ է դեռ նոր։ Մենք ընդամենը 6 խաղ ենք անցկացրել և 2 ամիս է, ինչ միասին աշխատում ենք»։

«Արցախի» բասկետբոլիստ Ալբերտ Թադևոսյանի խաղի մասին․ «Խաղի սկզբից մեծ ուշադրության տակ էինք պահում Թադևոսյանին։ Չնայած սկզբում նա չցուցադրեց այն խաղը, որը մենք սովոր ենք տեսնել։ Բոլորս գիտենք, որ Ալբերտը ֆանտաստիկ բասկետբոլ է խաղում։ Իսկ վերջում, երբ նա սկսեց մեծ ակտիվություն ցուցաբերել, մենք անհատական հսկողություն սահմանեցինք նրա նկատմամբ։ Արդյունքում Թադևոսյանը մոտ 4-5 գրոհ ընդհանրապես չդիպավ գնդակին, ինչը ձեռնտու էր մեզ»։

Ա լիգայի նոր մրցաշրջանի մասին․ «Ա լիգայի այս մրցաշրջանը գերազանց ընթացք է ստացել։ Ինչպես արդեն ասել եմ, ցանկացած հեռուստաալիք կշահի, եթե ցուցադրի լիգայի հանդիպումները։ Քանի որ շատ դիտարժան հանդիպումներ են ստացվում և երկրպագուների մեծ շարժ է նկատվում»։

«Արագածի» մասին․ «Լիգայում կա շատ ուժեղ միայն 1 թիմ՝ «Արագածը»։ Բայց կգա ժամանակ, երբ կհաջողվի կանգնեցնել նաև նրանց։ Հակառակ դեպքում լիգայի հետաքրքրությունը թեթև կորուստ կունենա, եթե «Արագածը» շարունակի հաղթել բոլորին»։

Հիշեցնենք, որ Բասկետբոլի Ա լիգայի բոլոր հանդիպումները ցուցադրվում են համացանցում՝ ՀԲՖ-ի, V Sport-ի և Վիվառոբեթ ընկերության համագործակցության արդյունքում:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կայացել է Հայաստանի գավաթի 2018/19 մրցաշրջանի վիճակահանությունը

«Ուրարտու Վիվառոն» պարտություն կրեց «Արագածի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ուրարտու Վիվառո»-«Արագած». ուղիղ եթեր

Ինչու չկայացավ «Էրեբունի» – ՖԻՄԱ հանդիպումը․ Թիմերի և Լիգայի պարզաբանումները

«Արցախը» վստահ հաղթանակի հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ

«Էրեբունի Սեդարս» – ՖԻՄԱ հանդիպումը հետաձգվել է (տեսանյութ)

«Էրեբունի Սեդարս» – ՖԻՄԱ․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վրաստանի երիտասարդական հավաքականի բասկետբոլիստը հանդես կգա «Արցախում»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Արագադ Աբրահամյանը վերադարձավ Ա լիգա

Արեգ Վաթյանը նշանակվեց Մ-18 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

«Արցախը» առավելության հասավ «Արագածի» դեմ խաղում

«Արցախը» դժվարին խաղում հաղթեց «Ուրարտու Վիվառոյին» (տեսանյութ)

«Արցախ»-«Ուրարտու Վիվառո». Ուղիղ եթեր

«Ուրարտու Վիվառոն» վստահ հաղթանակ տոնեց ՖԻՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Հարի Սավայա․ «Արդեն պատրաստվում ենք փլեյ-օֆֆին»

«Արագածը» վստահ հաղթանակ տարավ «Էրեբունիի» դեմ խաղում (տեսանյութ)