Վահան Բիչախչյան․ «Կարիերայումս երկու աննկարագրելի պահ եմ ունեցել․ մեկը` հավաքականում, մյուսը՝ ակումբում» - VNews
Բաժիններ

Վահան Բիչախչյան․ «Կարիերայումս երկու աննկարագրելի պահ եմ ունեցել․ մեկը` հավաքականում, մյուսը՝ ակումբում»

14.11.2019 Armenia U21 Ireland U21 41 - Վահան Բիչախչյան․ «Կարիերայումս երկու աննկարագրելի պահ եմ ունեցել․ մեկը` հավաքականում, մյուսը՝ ակումբում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:06

-

-

Հայ ֆուտբոլասերները միշտ մեծ ուշադրությամբ են հետևում հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ելույթներին։ Ի ուրախություն բոլորի, երիտասարդ ֆուտբոլիստը վերջապես հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական և անմիջապես իրեն հիանալի դրսևորեց։

«Ժիլինայում» Վահանը փայլուն մրցաշրջան է անցկացնում՝ Սլովակիայի առաջնության 15 խաղում խփելով 9 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ VNews-ի հետ զրույցում նա նշեց, թե ինչի շնորհիվ է դրան հասել. «Կարծում եմ՝ քրտնաջան աշխատանքի և համբերության։ Միշտ չէ, որ ամեն ինչ այնպես է ընթանում, ինչպես ցանկանում ես, բայց չպետք է դադարես հավատալ ու աշխատել նպատակներին հասնելու համար»։

Բանն այն է, որ գյումրեցին արդեն վաղուց է սլովակական ակումբում (2017 թվականից), սակայն նա երկար ժամանակ խաղացել է ակումբի երկրորդ թիմի կազմում։ «Ֆուտբոլում անկանխատեսելի բաներ շատ են լինում։ Պետք չէ հիասթափվել կամ ինչ-որ բանից նեղվել։ Պարզապես հարկավոր է առաջ նայել, մարզվել և սպասել քո շանսին, որպեսզի պատրաստ լինես օգտագործել այն։

«Ժիլինայում» դաշտից դուրս ինձ նույնպես շատ լավ եմ զգում։ Հիանալի մարդկանց եմ հանդիպել, որոնք առաջին օրվանից օգնում են ինձ։ Ոչ մի վայրկյան չեմ զղջացել այստեղ տեղափոխվելու համար։ Հարկավոր է մարդկային շփումը խաղադաշտում և դրանից դուրս, որ կարողանաս քեզ լիարժեք լավ զգալ։ Դա այն է, ինչով «Ժիլինան» առանձնանում է Սլովակիայում»։

Այդուհանդերձ, «Ժիլինայում» հնարավոր չէ երկար մնալ, հատկապես՝ լավ ելույթների դեպքում։ Ակումբը կորոնավիրուսի պատճառով նախորդ տարի լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցավ և բացահայտ հայտնեց, որ իր բյուջեն կազմվում է տրանսֆերների շնորհիվ։ Եթե չվաճառեն իրենց լավագույն ֆուտբոլիստներին, կսննկանան։ Ամեն դեպքում Վահանը դեռ չի շտապում հեռանալ․

«Հիմա թիմի հետ եմ և պատրաստվում եմ մրցաշրջանի երկրորդ կեսին։ Կենտրոնացած եմ միայն Սլովակիայում իմ ելույթների վրա։ Մեծ նպատակներ ունեմ, բայց ապագայի մասին շատ չեմ մտածում։ Կարևորը քայլ առ քայլ առաջ գնալն է։ Հետո արդեն ժամանակը ցույց կտա»։

123203424 10159101782896654 5994819250162282019 o 960x660 - Վահան Բիչախչյան․ «Կարիերայումս երկու աննկարագրելի պահ եմ ունեցել․ մեկը` հավաքականում, մյուսը՝ ակումբում»

Պատերազմի ժամանակ Բիչախչյանը հաճախ էր աջակցության խոսքեր ասում մեր զինվորներին։ Այդ օրերին դժվար էր կենտրոնանալ ֆուտբոլի վրա, բայց տարին առանձնացավ նաև հիշարժան պահերով.

«Շատ դժվար էր։ Ծանր օրեր էին, բարդ էր կենտրոնանալ մարզումների ու խաղերի վրա։ Սլովակիայում հարցնում էին Արցախում տիրող իրավիճակի մասին, հետաքրքրվում նորություններից։ Տա Աստված, որ այս ամենը վերջացած լինի։

Եթե միայն մարզական տեսանկյունից նայենք, կարելի է ասել՝ հաջող տարի էր հայկական ֆուտբոլի համար։ Կոնկրետ իմ երազանքներից մեկն էր խաղալ Հայաստանի ազգային հավաքականում և դա կատարվեց։ Իսկ հավաքականի հետ հաջողության հասնելը յուրահատուկ զգացմունքներ է առաջացնում։ Նմանատիպ աննկարագրելի պահ եղել է միայն Եվրոպա լիգայում՝ «Շիրակի» կազմում վրացական «Դիլային» խփած գոլի ժամանակ:

Ուզում եմ իմ լավ ելույթներով ու գոլերով ուրախացնել մեր ազգին, քանի որ հայերն ունեն դրա կարիքը։ Հավատում եմ, որ շուտով բոլորս միասին կրկին կլինենք մարզադաշտում։

Իսկ «Ժիլինայում» առաջին լիարժեք տարին էր, որ առողջ էի, փառք Աստծո»։

Սովորաբար ֆուտբոլիստները նախընտրելի դիրքի մասին խոսելիս նշում են, որ կխաղան այնտեղ, որտեղ մարզիչը կասի։ Բայց մենք 21-ամյա ֆուտբոլիստին խնդրեցինք բացառություն անել․

«Ինձ համար ամենահարմարն ենթահարձակվողի դիրքն է։ Կարող եմ նաև աջ եզրից խաղալ և, ինչո՞ւ ոչ, կենտրոնական հարձակվողի»։

Armenia - Estonia

Առջևում Հայաստանի հավաքականի ելույթներն են ԱԱ-2022-ի ընտրական փուլում։ Գյումրեցի ֆուտբոլիստը դրական է տրամադրված․

«Իմ կարծիքով մեր խմբում ուժեղ հավաքականներ են, սակայն շանսեր ունենք։ Պետք է լավ պատրաստվենք խաղերին: Պետք է հավատալ, անմնացորդ նվիրվել և լինել միասնական»։

Ինքս նպատակ եմ դրել հավաքականի ու ակումբի հետ որքան հնարավոր է շատ խաղեր հաղթել։ Շատ չեմ կենտրոնանում ռմբարկու դառնալու վրա։ Ցանկանում եմ լավ խաղալ։ Վերջում կտեսնենք ինչ կստացվի»։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի ԲԿՄԱ-ն առաջին տրանսֆերը կատարեց

Ալեքսանդր Գրիգորյան. «Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում»

«Ուրարտուում» փոփոխությունների հետքերով․ Ինչու է մարզական տնօրենը հեռացել պաշտոնից

Թույլտվություն Վանաձորի մարզադաշտի վերակառուցման համար. ինչպիսի տեսք այն կունենա (նկար)

Արման Մկրտչյանը հեռացավ «Նոայից»

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» հասցրեց հայտավորել իր նորեկին

Ինսայդ. Ինչու է Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել «Ալաշկերտից»

Հայաստանում երկու «Գանձասար» կա. ինչպես տարբերել նրանց

Չելոյանց. «Ի՞նչ ունի «Արարատ-Արմենիան»՝ ընդամենը մեկ թիմ, ես ստեղծում եմ ակումբ, որը կգործի նաև ինձանից հետո»

Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում»

Ալիյու Իսան նոր թիմ ունի Հայաստանում (լուսանկար)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ալեքսանդր Գոլովնյան՝ «Նոայի» ֆուտբոլիստ

«Արտադրված է Գանայում». ինչպես են աֆրիկյան երկրում ֆուտբոլիստներ կրթում

Ինսայդ. «Ուրարտուի» մարզական տնօրենը հեռացել է ակումբից

Հայաստանի չեմպիոնին Չեմպիոնների լիգայում այս անգամ կդիմակայի շատ ավելի զորեղ թիմ (տեսանյութ)