Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ամեն ինչ կարգավորվել է. Ակումբը արտոնագիր է ստացել - VNews
Բաժիններ

Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ամեն ինչ կարգավորվել է. Ակումբը արտոնագիր է ստացել

Սլովակիայի «Ժիլինա» ակումբը, որում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ավարտել է մարտի 31-ին սկսած լիկվիդացիայի գործընթացը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ժիլինան» ավարտել է լիկվիդացիայի գործընթացը 2020թ. հունիսի 30-ին: Լիկվիդացիայի գործընթացում լիկվիդացիոն ղեկավարը նվազեցրել է կազմակերպության պարտավորությունները թույլատրելի մակարդակի և քայլեր է ձեռնարկել ծախսերը կրճատելու համար:

Պարտավորությունների նվազեցումն ու ծախսերի կրճատումը նախապայմաններ են ստեղծել, որ ակումբը կարողանա շարունակել ելույթները բոլոր մրցաշարերում առաջիկա մրցաշրջաններում ավելի փոքր բյուջեով: Դեռ լիկվիդացիայի գործընթացի ավարտից առաջ, հունիսի 24-ին ակումբը ստացել էր արտոնագիր հաջորդ մրցաշրջանի համար»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Մինչ այդ Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեն նախնական որոշմամբ «Ժիլինային» չէր տրամադրել Ֆորտունա լիգայում և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում հանդես գալու -արտոնագիր: Սակայն, հունիսի 24-ին այդ արտոնագիրը, ի վերջո, տրամադրվել էր: Sport.sk-ի տեղեկություններով՝ «Ժիլինան» պարտադրված է գնացել լիկվիդացիայի դադարեցմանը, քանի որ հունիսի 30-ը նաև ՈՒԵՖԱ-ի կողմից ազգային ֆեդերացիաներից արտոնագրման արդյունքների ներկայացման վերջնաժամկետն է:

Հիշեցնենք, որ լիկվիդացիայի արդյունքում «Ժիլինան» հրաժարվեց 17 ֆուտբոլիստների ծառայություններից ու հիմա շարունակում է ելույթները երիտասարդ կազմով: Այս պահին ակումբը դեռ պահպանում է 2-րդ հորիզոնականը՝ 4 միավորով գերազանցելով մոտակա հետապնդողին, սակայն թիմը պարտվել է վերջին 2 խաղերում:

Վահան Բիչախչյանը մասնակցել է առաջնության վերսկսումից հետո տեղի ունեցած բոլոր խաղերին՝ 2 անգամ փոխարինման մտնելով ու 1 անգամ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում, դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բիչախչյանը գոլ խփեց, բայց «Ժիլինան» պարտվեց, իսկ «Նիտրայից» խաղին մասնակցեց Հովհաննիսյանը

Վահան Բիչախչյանը գեղեցիկ գոլ խփեց «Ժիլինայի» կազմում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը հայտնվել է «Ժիլինայի» նախախաղային ծրագրի շապիկին

Բիչախչյանի տպավորիչ դուբլը 5 րոպեում Սլովակիայի առաջնության մեկնարկային տուրում (տեսանյութ)

Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում

Բիչախչյանն ու «Ժիլինան» ավարտեցին ելույթները Սլովակիայի առաջնությունում ու կխաղան Եվրոպա լիգայում

Վահան Բիչախչյանի հրաշալի գոլը «Ռուժոմբերոկի» դեմ խաղում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանի նրբագեղ գոլային փոխանցումը Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինայի» հաղթական խաղին

Վահան Բիչախչյանը մեկնել է Սլովակիա և միացել «Ժիլինային»

Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվում Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ու ինչու ամեն ինչ այնքան էլ վատ չէ մեզ համար

Վահան Բիչախչյան․ «Ես զանգ կամ նամակ չեմ ստացել․ հիմա սպասողական վիճակ է»

«Ժիլինայի» ֆուտբոլիստները ստիպված կլինեն նոր ակումբներ փնտրել

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում (տեսանյութ)

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով