fbpx

Լրացուցիչ

Վահան Բիչախչյանը երրորդն է եվրոգավաթներում ամենաերիտասարդ գոլահարների ցանկում

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Շիրակ» – «Դիլա» խաղի միակ գոլի հեղինակ Վահան Բիչախչյանը եվրոգավաթներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկում երրորդն է, հայտնի է դարձել Վիվառո Նյուզին` ՈՒԵՖԱ-ին կատարած պաշտոնական հարցման արդյունքում: Ավելի վաղ, Sportfakt.ru-ն հայտնում էր, որ հենց Բիչախչյանն է եվրոգավաթներում աչքի ընկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

ՈՒԵՖԱ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն` եվրոգավաթներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն է, ով 2009թ. դեկտեմբերի 17-ին 16 տարեկան 218 օրական հասակում աչքի է ընկել «Այաքս» – «Անդերլեխտ» խաղում: Նրան հետևում է Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Իկեր Մունյաինը, ով 16 տարեկան 272 օրական հասակում 2009թ. սեպտեմբերի 17-ին գրավել է «Աուստրիայի» դարպասը: Վահան Բիչախչյանը 16 տարեկան 363 օրական հասակում իր խփած գոլի շնորհիվ այս ցանկում դառնում է երրորդը:

Նշենք, որ լավագույն եռյակում տեղ գտած ֆուտբոլիստները աչքի են ընկել Եվրոպա լիգայի խաղարկությունում: Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ գոլահարը Պետեր Օֆորի-Քուայեն է, ով 1997թ. հոկտեմբերի 1-ին աչքի է ընկել «Ռոսենբորգ» – «Օլիմպիակոս» խաղում 17 տարեկան 195 օրական հասակում:

Ներկայացնում ենք եվրոգավաթային երկու մրցաշարերի ամենաերիտասարդ գոլահարներին.

Չեմպիոնների Լիգա

  • Պետեր Օֆորի-Քուայե (21/03/80) «Ռոսենբորգ» – «Օլիմպիակոս» 01/10/1997
    17 տարեկան, 195 օրական
  • Մատեո Կովաչիչ (06/05/94) «Դինամո Զագրեբ» – «Օլիմպիկ Լիոն» 07/12/2011
    17 տարեկան, 216 օրական
  • Սեսկ Ֆաբրեգաս (04/05/87) «Արսենալ» – «Ռոսենբորգ» 07/12/2004
    17 տարեկան, 218 օրական
  • Բոյան Կրկիչ (28/08/90) «Շալկե» – «Բարսելոնա» 01/04/2008
    17 տարեկան, 218 օրական
  • Մարտին Կլեյն (02/07/84) «Պանատինաիկոս» – «Սպարտա» 27/02/2002
    17 տարեկան, 241 օրական

Եվրոպա լիգա

  • Ռոմելու Լուկակու (13/05/1993) «Այաքս» – «Անդերլեխտ» 1-3 17/12/2009
    16 տարեկան, 218 օրական
  • Իկեր Մունյաին (19/12/1992) «Ատլետիկ» – «Աուստրիա» 3-0 17/09/2009
    16 տարեկան, 272 օրական
  • Վահան Բիչախչյան (09/07/1999) «Շիրակ» – «Դիլա» 1-0 07/07/2016
    16 տարեկան, 363 օրական
  • Ադամ Մահեր (20/07/1993) ԱԶ – ԲԱՏԵ 3-0 15/12/2010
    17 տարեկան, 148 օրական
  • Անտե Չորիչ (14/04/1997) «Դինամո Զագրեբ» – «Աստրա» 5-1 18/09/2014
    17 տարեկան, 157 օրական

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 2-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Զավեն Բադոյանը գոլ է խփել հայկական 7 տարբեր թիմի կազմում

Վարդան Բիչախչյանի և Արմեն Ադամյանի հետխաղյա մեկնաբանությունները

«Շիրակն» ու «Լոռին» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Շիրակ»-«Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հենոն և Գվարդիոլայի «Սիթին», սուպերգավաթներ, մարզային դերբի․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մարզային միակ իսկական դերբին․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Լոռի» խաղին ընդառաջ

Նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչն ընդդեմ «Բանանցի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի

«Փյունիկի» դարպասը Երևանում վերածվել է անառիկ ամրոցի

«Արարատի» համար «Ալաշկերտը» սատանայից էլ սարսափելի է դարձել

Վահան Բիչախչյանի վերադարձն ու գոլային փոխանցումը, Հարությունյանի նորամուտը Ղազախստանում (տեսանյութ)

Նախապատրաստություն գրեթե չանցած «Շիրակը» ոչ-ոքի կորզեց «Բանանցից» (ֆոտոշարք)

«Բանանցն» ու «Շիրակը» մեկնարկային տուրում բավարարվում են գոլազուրկ ոչ-ոքիով

«Բանանց»-«Շիրակ»․ Մեկնարկային կազմեր

5 պատճառ, թե ինչու է Բարձրագույն խումբն ազատվում «անհետաքրքիրի» պիտակից