-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ժիլինան» Սլովակիայի առաջնության 2-րդ տուրում հյուրընկալել է «Նիտրային» և առաջին խաղակեսից հետո հաղթում է 1-0 հաշվով:
Դաշտի տերերից խաղակեսին ավելացված 1-ին րոպեին գեղեցիկ գոլ է խփել Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
21-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել առաջնության մեկնարկային տուրում «Սենիցայի» դեմ կայացած խաղում (4-0):
Հավելենք՝ «Նիտրայի» պահեստայինների թվում հայտավորված է մեր երիտասարդականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, որն օրերս է տեղափոխվել այդ թիմ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո