Վահե Գևորգյանը՝ «Նորավանքի» գլխավոր մարզիչ - VNews
Բաժիններ

Վահե Գևորգյանը՝ «Նորավանքի» գլխավոր մարզիչ

«Նորավանքի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Գևորգյանը՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր։

Վահե Գևորգյանն ունի ՈւԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագիր։ Մինչև «Նորավանքի» գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցնելը Վահե Գևորգյանն աշխատել է մի շարք ֆուտբոլային ակումբներում: 2008-2012թթ․ աշխատել է «Փյունիկի» ակադեմիայում, իսկ 2013-2016թթ․՝ «Բանանցի» ակադեմիայում։ Նրա գլխավորած մանկապատանեկան թիմերը բազմիցս դարձել են Հայաստանի չեմպիոն, իսկ Վահե Գևորգյանը մի քանի անգամ արժանացել է լավագույն մարզչի կոչմանը:

2016-18թթ․ գլխավորել է «Բանանց-2»-ը։ 2016-2017 մրցաշրջանում «Բանանց-2»-ը Վահե Գևորգյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության հաղթող։ 2018-2019թթ․ Վահե Գևորգյանը գլխավորել է Երևանի «Լոկոմոտիվը», իսկ 2019թ․-ին եղել է «Լոռիի» մարզչական շտաբում, այնուհետև եղել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ 2019 թվականին Գևորգյանն աշխատել է նաև Ռուսաստանի դաշնության Գելենջիկ քաղաքում գործող «Վիստա» ֆուտբոլային ակումբում։

«Առաջին իսկ օրվանից, երբ հանդիպեցինք Վահե Գևորգյանին, մենք գիտեինք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել: Մենք ներկայացրինք, որ ուզում ենք ինչ որ տարբերվող և առանձնահատուկ բան ստեղծել։ Ակումբը քայլ առ քայլ առաջընթաց է ցուցաբերում և շարժվում է իր նպատակների իրականացման ճանապարհով։ Այս 3 տարիները հիանալի ժամանակահատված է «Նորավանքը» քայլ առ քայլ զարգացնելու և մարզչական շտաբի համակարգը և մշակույթը ձևավորելու համար»,- ասել է «Նորավանքի» մարզական տնօրեն Գարո Բալյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

Վայքի «Արևիկ» մարզադաշտը վերանորոգվում է (տեսանյութ)

«Նորավանքը» պայմանագիր է կնքել 9 ֆուտբոլիստի հետ

«Արագածը» պնդում է, որ ՀՖՖ-ից չի ստացել 100%-անոց փաստեր

«Լոկոմոտիվը», «Վանը» և «Արագածն» արձագանքել են ՀՖՖ-ի որոշմանը

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին»

ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է. 5 ակումբ և 58 անձինք որակազրկվել են

«Սևանը» պաշտոնական պարզաբանում է ներկայացրել թիմի՝ Առաջին խմբից հանվելու կապակցությամբ

«Սևանը» հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից

4 ակումբ ստացել է Առաջին խմբում խաղալու իրավունք. 6 ակումբի դիմում մերժվել է

Փայլուն դիրքային գրոհ և գոլ «Ուրարտու-2»-ի կատարմամբ (տեսանյութ)

«Արագածը» խաղադաշտ է դուրս եկել 10 ֆուտբոլիստով, կիսապաշտպանն էլ կատարում է դարպասապահի պարտականությունները

Մինչև 150 մարդ, 5 փոխարինում ու այլ կանոններ. ՀՖՖ-ն ներկայացրել է խաղերի անցկացման ուղեցույցը

Նազարյանը ԲԿՄԱ-ն վերածել է մարտունակ թիմի․ Ինչպես դա հաջողվեց

Պաշտոնական. Հայտնի է՝ երբ կվերսկսի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը