-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանություններ է տվել Չեմպիոնների լիգայում «Ինտերին» հաղթելուց հետո (2:1):
«Մենք լի ենք էմոցիաններով, չէ՞ որ սա ուժեղ մրցակից է: Բայց մենք խաղում էինք հաղթանակի համար, և մեր խաղացողները, որոնցից շատերը նորամուտն էին նշում Չեմպիոնների լիգայում, ցուցադրել են իրենց մրցունակությունը:
Կառլես Պերեսը գոլային հոտառություն ունի, իսկ Ֆատին՝ բնատուր ռմբարկու է: Չնայած նա զգում էր ցավեր, մենք ցանկանում էինք, որ նա ստանար իր րոպեները: Այն փաստը, որ «Բարսայից» մի տղա դարձել է ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն, մեզ ուրախացնում է:
Մենք մեզ պարտավորված ենք զգում հաղթելու այս մրցաշարում: Ցանկանում ենք հաղթանակ տանել ամեն խաղում, որին մենք հասանք այսօր այստեղ»,-ասել է իսպանացի մարզիչը ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո