fbpx

Վալվերդեն բացատրել է, թե ինչու է Դեմբելեին թողնում պահեստայինների նստարանին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն բացատրել է, թե ինչու է պահեստայինների նստարանի պահում Ուսման Դեմբելեին և նախընտրում դաշտ դուրս բերել 2-րդ խաղակեսում:

Իսպանիայի առաջնության նախորդ տուրում դաշտ դուրս գալով 2-րդ խաղակեսի վերջնամասում՝ ֆրանսիացի հարձակվողը կարողացավ գոլի հեղինակ դառնալ և իր թիմի համար շատ կարևոր 1 միավոր փրկել «Ատլետիկոյի» հետ արտագնա խաղում:

«Դեմբելեն այն ֆուտբոլիստներից է, որոնք կանոնավոր կերպով խաղաժամանակ են ստանում: Երբեմն նա խաղում է մեկնարկային րոպեներից, իսկ երբեմն դուրս է գալիս փոխարինման: Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները:

Ես նախընտրում եմ, որ նա խաղը սկսի պահեստայինների նստարանից, քանի որ մեկնարկային կազմում հայտնվելով, նա ապակայունացնում է մրցակիցներին, իսկ փոխարինման դուրս գալով, միշտ կարողանում է փոխել խաղը: Ես դա շատ եմ կարևորում: Ֆուտբոլում հաճախ դա չի գնահատվում, բայց կարևոր է թիմում ունենալ խաղացողներ, որոնք կարող են փոխել խաղի դինամիկան: Ոչ բոլոր խաղացողներին է հատուկ այդ հատկանիշը»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ այսօր կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակներում ուժերն է չափելու ՊՍՎ-ի հետ:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

«Հեղափոխական» տղան 18 տարի առաջ այս օրն է ժամանել Բարսելոնա (ծաղրանկար)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Վալվերդեի հետ

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Դիեգո Սիմեոնեն երկարաձգեց պայմանագիրը

Բարտոմեու. «Եթե նույնիսկ մենք ոչ մի մրցանակ չնվաճենք, նա կշարունակի մնալ «Բարսելոնայում»

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

«Արսենալի» ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում

«Լիոնի» մարզիչը ասել է, թե ինչպես է մտադիր չեզոքացնել Մեսիից եկող վտանգը

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Մեսիին

PEPSI-ի նոր գովազդը․ Մեսին և Սալահը պայքարում են վերջին PEPSI-ի համար (տեսանյութ)

«Բարսան» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն իր առանցքային կիսապաշտպանի հետ

Ռեմսին մերժել է «Ռեալին» և «Բարսելոնային» հանուն «Յուվենտուսի»

Մբապեն ասել է, թե ում է երկրպագելու «Լիոն»-«Բարսելոնա» հանդիպմանը