Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վալվերդեն՝ «Ռոմայի» դեմ խաղի մասին. «Պետք է այնպես անենք, որ վաղն արտառոց դեպք չպատահի»

DaWwq4oXUAAoYEl - Վալվերդեն՝ «Ռոմայի» դեմ խաղի մասին. «Պետք է այնպես անենք, որ վաղն արտառոց դեպք չպատահի»

Կայացել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Ռոմայի» դեմ կայանալիք խաղի նախախաղային մամուլի ասուլիսը:

Նշենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ «կապտանռնագույնների»:

«Ռոմա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 10-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

«Վաղը «Ռոման» կփորձի ավելի ինտենսիվ խաղալ: Երբ քեզ պետք է շրջանցել, դու պետք է փորձես գոլ խփել առաջինը: Կարող եմ ենթադրել, որ նրանք խաղադաշտ դուրս կգան հենց այդ նպատակով: Մենք պետք է զգաստ ու պատրաստ լինենք:

Ես միշտ մտածում եմ, որ մենք կարող ենք նաև պարտվել: Սակայն միաժամանակ մտածում եմ, որ կարող ենք հաղթել: Գիտենք, որ առաջիկա խաղում առավելությունը մեր կողմն է, սակայն չենք մոռանում, որ «Ռոմայի» կազմում լավ ֆուտբոլիստներ կան:

Մենք չպետք է մտածենք, որ արդեն հաղթել ենք: Առաջին խաղում հրաշալի արդյունք ենք գրանցել, սակայն պարտավոր ենք խաղալ այնպես, կարծես գոլազուրկ հանդիպում է ընթանում: Մենք պետք է խաղանք հաղթանակի համար:

Գիտենք, որ Մեսին կարող է փոխել խաղի ընթացքը, սակայն հասկանում ենք, որ մենք նույնպես պետք է զգուշանանք:

Երկար ժամանակ է ֆուտբոլում եմ և գիտեմ, որ այստեղ կարող են անհավանական բաներ կատարվել: Պետք է անենք այնպես, որ վաղը երեկոյան ոչ մի արտառոց դեպք չկատարվի: Ինքնավստահությունը կարող է հակառակ ազդեցություն թողնել: Մենք հաստատ ինքնավստահ չենք: Արդյունքի վրա հիմնվելը վտանգավոր է»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


Շքեղագույն թիմ. Ամենաթանկարժեք տրանսֆերներից կազմված խորհրդանշական հավաքական (նկար)

Գվարդիոլան քայլ է արել և առավելություն ստացել «Բարսելոնայի» ու «Չելսիի» նկատմամբ

Ումտիտին լոգանք է ընդունել Աշխարհի գավաթի հետ (լուսանկար)

«Բարսելոնայի» կիսապաշտպանները կարող են ԱՊԼ տեղափոխվել

«Լիվերպուլը» նորեկ ունի. նա դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը

Կրիշտիանու Ռոնալդու. «Իմ ու Մեսիի միջև հետաքրքիր մրցակցությունը չի կարելի դիմակայություն անվանել»

Եվրոպական թոփ գրանդ ակումբների նոր մարզաշապիկները (ֆոտոշարք)

«Բարսելոնան» պատրաստ է իր ֆուտբոլիստին առաջարկել Ազարի դիմաց

«Ալաշկերտն» ընդհանուր 0-6 հաշվով պարտվեց «Սելթիկին», բայց հրաժեշտ չի տալիս Եվրոպային (տեսանյութ)

ՉԼ. «Սելթիկ»-«Ալաշկերտ». մեկնարկային կազմերը հայտնի են

Ալիսոնն արձագանքել է «Լիվերպուլի» հետաքրքրությանը

«Բարսելոնան» համաձայնության է հասել Ռաբիոյի հետ

Անհավանական թռիչք. Թոփ-20 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը շատ է բարձրացել

«Լիվերպուլը» ռեկորդային գումար է առաջարկում բրազիլացի դարպասապահի համար

«Բարսելոնան» ռեկորդային շահույթ է ունեցել 2017/18 մրցաշրջանում

Ինչ ազդեցություն է ունեցել Նեյմարը՝ Արթուրի «Բարսելոնա» տեղափոխության վրա