Վան Դեյկը կմասնակցի՞ ԵՎՐՈ-ին, թե՞ ոչ․ Կլոպը ներկայացրել է իրավիճակը - VNews
Բաժիններ

Վան Դեյկը կմասնակցի՞ ԵՎՐՈ-ին, թե՞ ոչ․ Կլոպը ներկայացրել է իրավիճակը

2871864 59145288 2560 1440 - Վան Դեյկը կմասնակցի՞ ԵՎՐՈ-ին, թե՞ ոչ․ Կլոպը ներկայացրել է իրավիճակը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի՝ առաջիկա Եվրոպայի առաջնությանը հնարավոր մասնակցության թեմայի մասին:

Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր խաղադաշտ դուրս չի եկել:

«Վիրջիլը ծնկի վնասվածք ունի: Լսեք՝ չեմ ցանկանում նրան մեզ մոտ պահել, բայց նաև չի կարելի Վան Դեյկին ստիպել մասնակցել ԵՎՐՈ-ին: Եկեք պարզապես նայենք ճշմարտության աչքերին: Բոլորս բավականին վաղուց ենք այս մարզաձևում՝ հասկանալու համար՝ եթե ցանկանում ես խաղալ այդպիսի մրցաշարում, պետք է սկսած լինես ավելի վաղ մարզվել: Չի կարելի բաց թողնել 10-11 ամիս, հետո մեկ շաբաթ մարզվել ու ֆուտբոլ խաղալ: Դա անհնարին է, անթույլատրելի:

Ոչ ոք չի պահում Վիրջիլին, սակայն նաև չենք ստիպելու նրան ինչ-որ բան անել: Խոսք է գնում խաղացողի և նրա կարիերայի մասին: Նա պարզապես փորձում է որքան հնարավոր է արագորեն մարզավիճակ հավաքել: Այժմ չգիտենք՝ կոնկրետ երբ կվերադառնա խաղադաշտ, սակայն ԵՎՐՈ-ի հետ կապված ամեն ինչ ակնհայտորեն լարված է: Ամեն դեպքում, Վիրջիլն ինքնուրույն որոշում կկայացնի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Նիդեռլանդների հավաքականը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի խմբային մրցաշարում C խմբում ուժերը չափելու է Ուկրաինայի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմերի հետ:

Սալահի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» հնարավոր է գնի Սանչոյի տրանսֆերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիագո Ալկանտարա. «Տանել չեմ կարողանում ներկայիս ֆուտբոլը»

Նիդեռլանդների հավաքականը հաղթեց ու նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Նիդեռլանդներ – Ավստրիա. Մեկնարկային կազմեր

Գոլառատ խաղում Նիդեռլանդների հավաքականը հաղթեց ուկրաինացիներին (տեսանյութ)

Ստեկելենբուրգը գերազանցեց Վան դեր Սարի ռեկորդը

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

Վեյնալդում. «Այո՛, ՊՍԺ-ում ես ավելի շատ գումար կվաստակեմ»

Մանեն հանդիպել է Սենեգալի նախագահին և ներկայացրել հայրենի գյուղում հիվանդանոցի կառուցման ծրագիրը

Երկրպագուներն ընտրել են Պրեմիեր լիգա 20/21-ի լավագույն ֆուտբոլիստին

«Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

Նիդեռլանդների հավաքականի ևս մեկ առաջատար բաց կթողնի ԵՎՐՈ-2020

Ռոմանո. Վեյնալդումը պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ

Որքան աշխատավարձի շնորհիվ ՊՍԺ-ն «Բարսելոնայից» «փախցրեց» Վեյնալդումին

Անգլիայի ու Նիդեռլանդների հավաքականները հաղթեցին ընկերական խաղում (տեսանյութ)