-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է «մանկունիանցիների» խաղը:
«Այն մարզիչը, որը եկավ ինձանից հետո, փոխեց թիմի տակտիկան՝ ավտոբուս կանգնեցրեց դարպասի դիմաց և խաղաց հակագրոհներով: Օլե Գունար Սուլշերը նույնպես հիմա խաղում է այդպես՝ ավտոբուսով և հակագրոհով: Մոուրինյոյի ու Սուլշերի միակ տարբերությունն այն է, որ Սուլշերը հաղթում է:
Ես հիմա այնտեղ չեմ, բայց փոփոխությունները զգալի են՝ մթնոլորտն ավելի լավն է: Սուլշերը նաև փոխել է Պոգբայի դիրքը և նա այժմ այնտեղ է, որտեղ իր լավագույն խաղն է ցուցադրում: Բայց, միևնույն է, «Մանչեսթեր Յունայթեդը» չի խաղում այն ֆուտբոլը, ինչ Ֆերգյուսոնի օրոք էր: Շատ ավելի ձանձրալի է հետևել նրանց խաղին», – վան Գալի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո