-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է հոլանդական ակումբի ավագ Մատյես դե Լիգտի կարիերայի շարունակության տարբերակների մասին ու ասել, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ֆուտբոլիստը կարող է առաջընթաց ունենալ:
«Կարծում եմ, որ դե Լիգտը իդեալական է համապատասխանում «Մանչեսթեր Սիթիին»:
Կոմպանին հեռացել է ու Օտամենդին բավարար չէ: Հիանալի կլինի նրան տեսնել Էմերիկ Լապորտի կողքին: Չնայած դե Լիգտը հնարավորություն ունի «Բարսելոնա» տեղափոխելու, սակայն ես չեմ հավանում կատալոնացիների կենտրոնական պաշտպաններին:
Նա կարող է խաղալ «Բարսելոնայում», բայց նաև «Մանչեսթեր Սիթիիում»: Այդ դեպքում ես կընտրեի Գվարդիոլային Մեսիի փոխարեն»,-վան Գալի խոսքերը փոխանցում Goal-ը:
Առաջարկ, որն անհնար է մերժել. դե Լիգտը կարող է դառնալ պատմության ամենաթանկ պաշտպանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո