-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին խորհուրդ է տվել թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին օգտագործել կենտրոնական պաշտպանի դիրքում:
«Եթե Սետյենը Ֆրենկիին օգտագործի պաշտպանության կենտրոնում, «Բարսելոնան» ավելի լավ կարող է խաղալ: Նա կարող է շատ լավ խաղալ թիկունքում: Ես այլևս կատալոնացիների մարզիչը չեմ, բայց կարծում եմ, որ Ռակիտիչն ու Արտուրը շատ լավ զույգ կկազմեն կենտրոնում, և այդ դեպքում դե Յոնգը կարող է նահանջել:
Կարծում եմ՝ «Բարսելոնան» ավելի շատ դե Լիխտի կարիքն ուներ, քան՝ դե Յոնգի: Նրանք պետք է Մատեյսին գնեին, իսկ Բուսկետսի առկայության պայմաններում դե Յոնգը կարող էր «Յուվենտուս» տեղափոխվել», – ասել է վան Գալը TV3-ին տված հարցազրույցում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո